27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիտալի Բալասանյանը կրկնապատկել է արդյունքը՝ գալով առաջին հորիզոնական․ Հարցում

Հեղինակավոր «Хроники Армении» տելեգրամ ալիքըհրապարակել է Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման նոր տվյալներ։ Սոցիոլոգիական հետազոտության հերթական հրապարակման համաձայն, Արցախի Հանրապետությունում նախագահական մրցավազքի առաջատարը փոփոխվել է։ Առաջին հորիզոնականում 31․8%-ով հայտնվել է Վիտալի Բալասանյանը։ Մրցավազքի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը քվեարկությանը մասնակցել մտադրվածների 27․1% ցուցանիշով հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Մրցավազքի երրորդ տեղում հայտնված Մասիս Մայիլյանը նույնպես […]

Փաշինյանը փաստացի ասում է՝ «Ձեր պրոբլեմն է, սիրելի հպարտ քաղաքացիներ»․Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես վարչապետը «օրվա կուրսով» մոռացավ օրավարձով աշխատողներին ու լքեց իր «դուխով» ընտրազանգվածին․ «Օրավարձով աշխատանք» ձևակերպումը գործնականում նշանակում է հետևյալը՝ մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա։ «Օրավարձով աշխատողի» «հոդվածի» տակ […]

Նոր աշխարհի մարտահրավերները․ Ռոբերտ Հարությունյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Այսօր ամենակարևոր հարցերից է, թե իր զարգացման որ ուղին կընտրի մարդկությունը կորոնավիրուսից հետո: Արդյո՞ք մենք կվերաբերվենք այս համաճարակին՝ որպես հերթական, միգուցե փոքր-ինչ ավելի վախեցնող  խնդրի, որը կանցնի անհետք, և մենք որոշ ժամանակ անց բոլորովին  կմոռանանք նրա  մասին, թե՞ կփորձենք հասկանալ, թե  ինչ նպատակով այս կորոնավիրուսը հայտնվեց մեր կյանքում: Արդյո՞ք պատահական էր, որ […]

Նմուշառում է վերցվել 3 զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս. հայտարարություն

Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։ Այս մասին այսօր` մարտի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից Հայաստանի Հանրապետության […]

Պատրաստ եմ շտապօգնության վարորդ աշխատել. Գեղամ Պետրոսյան

«Պատրաստ եմ ժամը՝ 00։00-ից մինչեւ 09։00-նշտապօգնության վարորդ աշխատել։ Ո՞վգիտի, որտե՞ղ են դիմում… Ես էլ սրանովկարող եմ օգտակար լինել։ Ունեմ B,C վարորդական ու 15 տարվա ստաժ։ Հեռ.՝ 094 45 98 40», – այս մասին գրում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ. Նիկոլ Փաշինյան

Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ  Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի. կան գրանցված և չգրանցված աշխատողներ, որոնք հիմա՝ այս իրավիճակում, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը. Այսօր Ազգային ժողովում հնչած հարցին ի պատասխան՝ ասաց  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստվերում […]

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության […]

Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. BBC

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Քլարենս Հաուսը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված և որ նա այժմ իրեն լավ է զգում: Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա […]

Սամվել Բաբայանի օգնությունն ինձ պետք չէ, դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա. Վիտալի Բալասանյան. Aysor.am

Aysor.am-ը գրում է. Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, իր օգնությունն ընդհարապես ինձ պետք չէ, դրա անհրաժեշտությունն ընդհարապես չկա: Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությանը, թե Ռուսաստանից ինչ-որ մարդիկ միջնորդել են, որպեսզի օգնի իրեն, հայտարարել է Արցախի հերոս, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ «Եթե մարդ հայտարարում է, որ ինչ-որ մեկը դիմել […]

Արդեն 92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ

92 հոգու արդեն մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ էլ միջոց ենք կիրառել, իսկ 16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: «Ոստիկանությունը պարեկային ծառայության ու հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, և քաղաքացիներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի