06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ի՞նչն է այսքան մտահոգել առաջին նախագահին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ նորից ու դարձյալ ՀՀ առաջին նախագահը իրականությունը փորձեց տեղավորել ծուռ հայելիների մեջ, ի՞նչու փորձեց խոսել ոչ արդարամիտ, իրականությունը աղավաղելով, ի՞նչու ապրիլյան հանձնաժողովի աշխատանքի դադարեցման մասին խոսեց այն պահին, երբ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կընդունի հրավերը։

Ինչի՞ց վախեցան, ի՞նչն է այսքան մտահոգել առաջին նախագահին, որ այսպես անպատրաստ եւ շուտափույթ փորձեց օգնության հասնել իր հոգեզավակին։ Ինչո՞ւ ոչ մի բառ չասաց երկրորդ նախագահի իրականում ապօրինի անազատության մասին, որ արդեն մեկ տարուց ավելի է ձգվում։

Ինչո՞ւ ոչ մի  ձեւով չդիմեց չորրորդ նախագահին, չկա՞, չունե՞նք։

Ինչո՞ւ է ոչ համարժեք եւ կողմնակալ կոչեր անում իշխանությունից հեռացած ուժերին, երբ սխալները եւ պարտությունները այս վիրուսային պատերազմում գրանցում է այսօր գործող իշխանությունը։

Ինչո՞ւ չի նկատում, որ բոլոր արտախորհրդարանական, ընդդիմադիր ուժերը, իր ներկայացրածի հակառակն են անում, իրականում, փորձելով աջակցել, կոչ են անում հասարակությանը լսել արտակարգ դրության պայմաններում պարետի հրահանգները։

Ինչո՞ւ չի փորձում իր իսկ վերահսկողության եւ օրվա իշխանության վերահսկողության լրատվամիջոցներին խրատներ տալ եւ սթափության կոչել։ Եվ, վերջապես՝ ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահը խոսեց ոչ թե երեկվա խայտառակ լայվից առաջ, այլ դրանից հետո․․․Ենթադրում եմ, որ իր հոգեզավակի իրական վարկանիշի եւ ոտքի տակ երերացող հողի մասին առաջին նախագահը քաջատեղյակ է․․․․
Առայժմ միայն հարցեր․․․

Ի դեպ, առաջին նախագահի լեզվական, հատկապես գրավոր խոսքը միշտ եղել է առավել վերամբարձ, գրագետ, այս դեպքում , իմ տպավորությամբ, շտապողականության կար, ոճի տարբերություն,կարծես ուրիշ մեկն էր գրել․․.

Չեմ բացառում, որ գուցե այս վերջին ենթադրությանս մեջ մի քիչ սխալվում եմ․․․Դե, մարդ է, բառամթերքը փոխվել է գուցե»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ