Մինչև առնվազն ութ զոհ չլինի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոսում․ Արա Վարդանյան
Արա Վարդանյանը գրում է․
«Նոր կարդում էի ՀՀ առաջին Նախագահի ուղերձը։
Նա փաստորեն կոչ էր անում համախմբվել իշխանության շուրջ՝ մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները։ Գիտեք, մեծ սիրով կհամաձայնվեի, բայց.
Արդյո՞ք արտակարգ դրությունը ժամանակին մցնելու մեր, ընդդիմադիրներիս, կոչը հենց այդ չէր։
Արդյո՞ք գրեթե ամեն օր մեր բոլորի կողմից հնչեցվող տնտեսական ճիշտ քայլերը, հենց դրա ապացույցը չեն։
Արդյո՞ք Նախագահ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու պահանջը հենց դա չէ։ Ակնհայտ է չէ՞, որ Նախագահի ազատության մեջ գտնվելով կրքերը բավականին կթեթևանան։
Արդյո՞ք մենք էինք ասում՝ կորոնովիրուսը ում շունն ա։
Արդյո՞ք մենք էինք ասում, որ վիրուսը վտանգավոր չէ և պետք չէ որևէ լուրջ միջոցառումներ իրականացնել։
Արդյո՞ք մենք էինք Իտալիայից թռիչքների չչեղարկողը։
Պարոն Նախագահ Դուք երևի ինչոր բան շփոտել եք։ Ձեր կոչը պետք է ուղղված լիներ ոչ թե ընդդիմությանը, այլ ձեր թեթև, բայց երկրի համար կործանարար ձեռքով, բերված իշխանությանը, որը փոխանակ գործ անի, ընկած է ֆեյսբուքում լայք հավաքելով և մեզ, ընդդիմադիրներիս, վարկաբեկելով։ Այո, հենց Ձեր իշխանությանը, որն պետական միջոցները վատնում է ֆեյքերի ֆաբրիկաներ պահելու և իրար պարգևավճարներ բաժանելու վրա։
Հարգում եմ Ձեզ, որպես ՀՀ առաջին Նախագահ, բայց միշտ կտրականապես դեմ եմ եղել Արցախի հարցում ձեր մոտեցումներին։
Այս պահին միակ բանը, որ դուք իրոք պարտավոր էիք անել դա Նախագահ Քոչարյանին անհապաղ ազատելու կոչն էր, որին պետք է հետևեր ՀՀ բոլոր նախկին ղեկավարներին մեկ սեղանի շուրջ հավաքելու կոչը։ Ցավում եմ, որ Հայաստանի համար նույնիսկ այս ստեղծված ամենաբարդ իրավիճակում դուք կրկին փորձում եք շահել քաղաքական դիվիդենտներ։
Հ.Գ. Ապրիլյան գործողությունները հետազոտող Ազգային Ժողովի հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու ձեր կոչը տեղին չէ։ Դուք պետք է ժամանակին կոչով դիմեիք, որ նման խայտառակ հանձնաժողով չստեղծվեր։
Մինչև առնվազն ութ զոհ չլինի՝ չի խոսում.
1. Հոկտեմբերի 27
2. Մարտի 1
3. Կորոնավիրուս
«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձանից բացի…», հա բա ոնց։ Ոնց կասես»։