23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս վիճակը հերթական անգամ ի ցույց դրեց Կառավարության անպատրաստությունը․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մի քանի օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում համաճարակի տարածման և տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների կասեցման արդյունքում, մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք աշխատում էին այնտեղ, հայտնվել են անելանելի վիճակում, առանց գոյության միջոցների, և ստիպված են փորձել հետ վերադառնալ Հայաստան, դժվարին ժամանակներն տանը անցկացնելու, և հետագայում հետ վերադառնալու հույսով։

Այս պայմաններում, շատ կարևոր է Կառավարության համակարգված աշխատանքը՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված տեղափոխելու, նրանց սահմանին պարտադիր թեստավորելու, հիվանդներին անմիջապես մեկուսացնելու, մնացած բոլորի համար կարանտին կազմակերպելու համար։

Սա բխում է մեր բոլորի հանրային շահից, քանի որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում կուտակված, հուսահատության եզրին գտնվող, իրար գլխի խմբված հազարավոր մարդիկ իրենք պարարտ հող են հանդիսանում վարակի տարածման համար։ Այստեղ մի քանի օրվա հապաղումը կարող է բերել նրան, որ մենք ստանանք հումանիտար աղետ՝ մի քանի հազար վարակակիրներով, որոնց կամ պետք է ընդունել շատ ավելի վատ վիճակում, և կամ նույնիսկ ավելի վատ՝ թողնել Ռուսաստանի իշխանությունների հույսին, փաստացի լքելով սեփական քաղաքացիներին։

Ցավոք, ինչպես և պարբերաբար ականատես ենք լինում այս համաճարակի ընթացքում, ՀՀ Կառավարությունը մինչև երեկ որդեգրել էր ջայլամի քաղաքանություն, ենթադրելով, որ խնդիրը ինքն իրենով կլուծվի, և որևէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Միայն Մոսկվայի տարբեր հայկական կազմակերպությունների և Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերը, հանրային աճող բողոքը, և նաև ռուսաստանյան իշխանությունների գիտակցությունը՝ խուսափել սեփական տարածքում այսպսիսի անկառավարելի իրավիճակի զարգացումից, հարկադրեց Հայաստանի իշխանություններին երկուշաբթի օրվանից սկսած օրական մեկ չվերթ ընդունել Դոմոդեդովո օդանավակայանից։

Սակայն պահանջարկը շատ ավելին է, այս պահին պետք է առնվազն 10-15 չվերթներով օդանավակայանի տարածքից Հայաստան տեղափոխել այնտեղ կուտակված մարդկանց, և դրանով խուսափել հումանիտար աղետից:

Այս դժվարին վիճակը, հերթական անգամ ի ցույց դնելով Կառավարության արտակարգ իրավիճակներ կառավարելու անպատրաստությունը, միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ վեր հանեց մեր ազգի բազմաթիվ զավակների լավագույն մարդկային որակները։ Մեծ կազմակերպական աշխատանք իրականացրեց Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, ինչը թույլ տվեց իրավիճակը առնվազն վերցնել վերահսկողության տակ։ Մեր մի շարք գործարարներ անվճար տրամադրեցին հյուրանոցային տարածքներ՝ մարդկանց կացարանով ապահովելու համար։ Մի քանի այլ բարերարներ մեր կարիքավոր հայրենակիցներին մոտ երկու հարյուր անվճար վերադարձի տոմս տրամադրեցին, մեր ընտանիքը ևս մասնակցեց այդ մասով։

 Մոսկվայի երիտասարդական հայկական կազմակերպությունները մի քանի օր աշխատեցին մարդկանց հետ՝ հոգալու նրանց առաջին կարիքները, և լինելու նրանց կողքին դժվարին պահին։ Սա իսկապես մարդկային համերաշխության և համագործակցության մեծ օրինակ էր, և ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր սեփական ջանքերով և միջոցներով օգնեցին անելանելի կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

Քանի որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծված, ես նաև կոչ եմ անում Կառավարությանը՝ անհապաղ վերցնել այն իր պատասխանատվության տակ, և կազմակերպված կերպով Հայաստան տարհանել սեփական քաղաքացիներին։ Ռուսաստանյան մի շարք ավիաընկերություններ պատրաստ են թռիչքներ իրականացնել, Հայաստանում էլ այս պահին կան բազմաթիվ ազատ հյուրանոցային տարածքներ, որոնք հնարավորություն են տալիս խելամիտ կարանտին կազմակերել, արագ թեստավորման կարողություններ ևս կան։ Հայրենիքի արժեքը սեփական քաղաքացուն գնահատելու մեջ է, և հենց այսպիսի դժվարին վիճակներում է պարզ դառնում՝ ինչպիսի Հայրենիք ունենք մենք, և որքանով է այն սեփական քաղաքացուն գնահատում։ Մինչ այդ, առողջություն և համբերություն եմ ցանկանում մեր բոլոր հայրենակիցներին, այս իրավիճակը անփորձանք հանգուցալուծելու հույսով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ