01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող ուժը ջանում է պատժել իրենց անցանկալի դատավորներին․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այժմ օրենքով սահմանափակված են բոլորիս քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, իսկ իշխող ուժը, առիթն օգտագործելով, ջանում է պատժել իրենց համար անցանկալի դատավորներին։ «Դա երիցս ավելի քստմնելի է, քան պարզապես քաղաքական հետապնդումը։ Ընդ որում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատավորների գնահատման միակ անկախ ու թափանցիկ հարթակում (helpcourt.am) արդեն երրորդ […]

Սա իրականության խեղաթյուրված տարբերակ է. Ճաղարյանն արձագանքում է Ռևազյանին

ՀՀ վարչապետի ավիացիոն գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դիտել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը: Ես իմ պաշտոնաթողությունից հետո ունեցած բոլոր ելույթներում բազմիցս ընդգծել եմ, և ոչ մի անգամ չեմ տեղափոխել համակարգային կարգավորումների խնդիրները անձնական հարթակ: Թեկուզ դուք այսօր դա արեցիք, […]

Հավանական է՝ աշնանը կրկին կվերսկսվեն վիրուսի բռնկումները․ Թորոսյան

Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե համամի՞տ է, որ երկրում ստեղծված իրավիճակը բացառապես հետևանքն է այն բանի, որ ժամանակին նախարարը չի կարծել, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, և կարիք չկա հատուկ միջոցներ կիրառել: «Հատուկ վտանգավոր վարակները […]

Արայիկ Հարությունյանը նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը

Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  «Ազատ Հայերնիք» կուսակցության  ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով ոչ պաշտոնական տվյալներով ստացել է ընտրողների 87%-ի ձայները: Նա գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում […]

Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով փաստին, որ […]

Վաղը-մյուս օրը ձեզ կնստեցնեն, թողեք գանք՝ ձեզ տեսնենք, ա՛յ ձեր ցավը տանենք. Էդմոն Մարուքյանը՝ քաղաքական մեծամասնությանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է պատգամավորներին տալ իրավունք՝ այցելել այդ անձանց պահման վայրեր՝ առանց որևէ խոչընդոտի: Քաղաքական մեծամասնությունը և Արդարադատության  նախարարությունը դեմ էին այս փոփոխությանը: Ըստ փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ առաջարկվող նախագիծը սոցիալական անհրաժեշտությամբ հիմնավորված չէ, որովհետև այն խումբ անձինք, […]

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի մինչև 30 հազար գազի և մինչև 10 հազար էլեկտրաէներգիայի վարձավճարները

Կառավարությունը մեծացրեց գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար փոխհատուցման շրջանակները՝ գործարկելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։ Այսպիսով, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝ – բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ – էլեկտրաէներգիայի գծով՝ 5000-10 000 դրամ ներառյալ։ Վերոնշյալ աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 […]

Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ անկախ համաճարակային իրավիճակից՝ ոռոգման ջուրը կհասնի գյուղացիներին: Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակվում են միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։ Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝ Կոտայքի […]

Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը. Արթուր Ղազինյան

Այսօր Հայաստանը, հայկական աշխարհը և միջազգային հանրությունը բախվել են կորոնավիրուսի համավարակի սպառնալիքին, ինչը կաթվածահար է արել գլոբալ քաղաքական և տնտեսական զարկերակները: Պատմական դիտանկյունից այս մարտահրավերը նոր չէ. տարբեր ժամանակաշրջաններում մարդկությունը ստիպված է եղել հաղթահարել ժանտախտի, խոլերայի, իսպանական գրիպի և այլ համաճարակներ: Թվում է, թե տեխնոլոգիաների զարգացածության ժամանակակից դարաշրջանում, երբ բժշկությունը շատ առաջ է գնացել իր […]

Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք. Երթուղային տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

Երթուղային տաքսիների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով, որ արտակարգ դրության ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված և ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերից և ոչ մեկում։ «Ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ վճարելու, թող կառավարությունից մարդ գա, որ բացատրություն տա։ Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք։ Տանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի