«Բավ է ձեր ձախողումները նախկին իշխանությունների վրա բարդեք». Գեորգի Գաբրիելյան
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի LIVE- ի մեխերը.
. Ամեն ինչ լավ է.
. Բոլոր նրանք, ովքեր կասեն դա այդպես չի` թափթփուկ են.
. Բոլոր այն զանգվածային լրատվական միջոցները, որոնք հանրությանը լրահոսը ներկայացնելուց նաև կլուսաբանեն ընդիմադիր տեսակետներ` վաճառված են և հանցագործ
.Բոլոր նրանք, ովքեր չեն լինի իմ կամակատարնեը կվռնդվեն, կխբվեն և կծեծվեն:
Եվ սա ասում է մի մարդ, ով երկրի վարչապետն է: Այ իսկական բանդիտիզմը այսօրվա ուղիղ եթերում արտահայտած Ձեր մտքերն էին:
Պարոն վարչապետ արդյո՞ք այսօր ամեն ինչ նորմալ է, արդյո՞ք հազարավոր քաղաքիների աշխատանքից դուրս մնալը նորմալ է, արդյո՞ք համաճարակի դեմ պայքարի ձեր ռազմավարությունը արդյունավետ է: Ձեր ծրագիրը` եթե այն ռազմավարություն կարելի է համարել, բազմաթիվ քաղաքացիների առհամարելու, սոցիալական կծի-պծի միջոցառումերի ծրագիր է և բավ է այն հանրությանը ներկայացնել իբր բոլորի խնդիրները լուծելու ծրագիր: Այդ հակաճգնաժամային ծրագրի մեջ չկա ոչ մի կետ տնտեսական անկան դեմ պայքարի, անվտանգության մարտահրավերների դեմ պայքարի, կարանտինի հետևանքով տնտեսվարողների, անհատների կրած կորուստների փոխհատուցմանն ուղված քայլերի և այլն:
Բավ է ձեր ձախողումները նախկին իշխանությունների վրա բարդեք»: