13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող․ Նաիրա Զոհրաբյան

Մեզ համար քննարկելի չէ վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վեհափառի հայտարարությունից հետո՝ նրան ուղղված հայտարարություններին։ 

«Ես կարծում եմ, որ պետք է նվազագունը հարգանք ունենանք պետական և հոգևոր ինստիտուների հանդեպ։ Մեզ համար քննարկելի չէ վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, նա էլ կորոշի՝ ինչպես վարվել։ Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք», – ասաց Զոհրաբյանը։

Վերջինս ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ պաշտոնյաների համար պիտի լինի կարմիր գիծ, որից այն կողմ ոչ ոք չպիտի անցնի։ Նա ասաց, որ անհրաժեշտ է ատելության խոսքը զսպող օրենսդրական մեխանիզմներ ունենալ 

«Ես չեմ տեսել նաև եվոպական երկրներում օրեսնդրական այնպիսի կարգավորում, որը կարողանա զսպել և նպաստել ատելության խոսքը», – ասաց նա։

 

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը հետևել էին արձագանքներ։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ կոռեկտ չի համարում կաթողիկոսի հայտարարությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ