11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում իր սխալների համար

    Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին։ Այսօր՝ հունիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերն այսպես է վերնագրել  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայքարում իշխանության եւ առողջապահության նախարարության թույլ տված սխալներին։ «Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաեւ մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ եւ միգուցե նաեւ ներողություն […]

Նիկոլը արտակարգ դրությունը ձգում է, որ էն, ինչը կարող է հասարակական դիմադրություն առաջացնել՝ «սղցնի»

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք  ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանի հետ։ Գեղամ Պետրոսյանն անդրադառնալով կոնվենցիաների վավերացմանն ու դրանց բովանդակությանը՝ ընդգծեց․ «Հայ ազգը կնամեծար, մայրապաշտ ազգ է, որևէ մեկը, որևէ կոնվենցիայով չի՛ կարող ինձ պարտադրել՝ ինչպես հարգել, մորը, կնոջը, քրոջը, դստերը»։ Մեր զրուցակիցը  որպես մանկավարժ, մտահոգություն հայտնեց, որ հայոց լեզու, հայ գրականություն, եկեղեցու պատմություն առարկաները պարտադիր ուսուցումից […]

Քաղաքական աղբանոցում հայտնվելու ակնհայտ մտահոգություն ունի հենց օրվա իշխանությունը. ՀՅԴ

Վարչապետը  քաղաքական օրակարգի հերթական հարցադրումներին անդրադառնում է «փողոցային բառապաշարով»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հարցի էությունն ու  բովանդակությունը թողած սպառնում է աղբանոցով, գերեզմանաքարերով ու չգիտեմ ինչով: Քաղաքական աղբանոցում հայտնվելու ակնհայտ մտահոգություն ունի հենց  օրվա իշխանությունը: Ժամանակը դա ցուց կտա, ՀՅԴ-ն 130 տարի գոյություն ունի, տեսնենք էս քաղաքական ուժը ինչքան […]

Արման Սարգսյանը պաշտոնից հեռանալուց առաջ ինքն իրեն պարգեւատրել է զենքով. Newspress.am

Newspress.am-ի տեղեկություններով` արդեն նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, տեղեկանալով, որ հեռացվելու է պաշտոնից, ինքն իրեն պարգեւատրել է զենքով: Միայն թե հարց է մնում՝ Արման Սարգսյանի ինչի՞ն էր պետք զենքը, երբ 2018-ին այն ժամանակ նորանշանակ Վալերիյ Օսիպյանը նրան զենք էր նվիրել: Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Վալերիյ Օսիպյանին: Նա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին նա նշանակվել […]

«Իմ քայլի» պատգամավորները լավ կանեին՝ մտահոգվեին, որ իրենց կողմից ընտրված ՍԴ միակ դատավորը, 1 տարի է, չի կատարում իր պարտականությունները. Ղազարյան

168.am-ը զրուցել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ: – Պարոն Ղազարյան, 2020 թվականի հունիսի 9-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստին քննարկվում էր նաև 2019թ․ բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացված միջոցների կատարողականը, և այն շատ բուռն էր՝ պատգամավորների ակտիվությամբ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր դա պայմանավորված։ – Կարծում […]

«Նիկոլ Փաշինյանն երկրի ներսում իր քաղաքական մրցակիցներին ատում է, իսկ Ալիևին՝ հարգում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը (Institute for Ecomonics and Peace) այսօր հրապարակել է Գլբոալ խաղաղության 2020 թվականի զեկույցը (GLOBAL PEACE INDEX 2020): Ըստ այդ զեկույցի, Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղասիրության լավագույն առաջընթացը գրանցած առաջին երկու երկրներն են աշխարհում: Իհարկե, խաղաղությունը շատ երանելի հանրային բարիք է, հատկապես՝ մեր […]

Նույն Դավիթ Անանյանը և մնացածը իրենք են փախնում խորտակվող Նիկոլից. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մեզանում կա պաշտոնյաների մի խավ, որ իրեն հռչակել է պրոֆեսիոնալ ու գլուխը կախ բոլոր իշխանությունների տակ մտնելով աշխատում ա ու լավ էլ հարուստ ապրում… Էս մարդիկ իրականում շուստրի «պրոֆեսիոնալներ » են, ովքեր կատարելով օրվա իշխանության բոլոր հրահանգները մտածում են , քանի որ իրենք իրենց հռչակել են ապաքաղաքական պրոֆեսիոնալներ […]

«Թուլափայով ապրած եւ ապրող «գործիչները» շարունակելու են լպստել, ամեն օրվա իշխանությանը». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել . «Դոնդողանման «մշակույթի գործիչներ»   «Զարմանալի չէ, որ այսօր նախկիններից խոսում են հենց սրանք, էն մարդիկ, որ ամենից շատ են օգտվել էդ նախկիններից։ Տեսել ենք, չէ՞, ոնց էիք ծռմռվում ու շողոքորթում, ոնց էիք հասնում Ստեփանակերտ, մեդալները ստանում եւ թռնում Երեւան,/էս մեկը կոնկրետ մարդու մասին է, […]

Կառավարությունը նույնիսկ չունի հաշվարկ և չունի մոտեցում, թե ինչ է պետք Հայաստանին. Էլինար Վարդանյան

Իշխանական ճամբարից վերջին ամիսների ընթացքում թերևս առաջին անգամ հնչեց համակարգված խոսք՝ համաճարակի թեմայով։ Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների հետ: Որքան գիտեմ հանդիպումը տևել է բավական երկար և անցել է փակ ձևաչափով։ Կարելի է ենթադրել, որ հրատապ քննարկման թեման երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն էր. առողջապահական համակարգի խնդիրները։ Դատելով մասնակիցների […]

Ինչպե՞ս ԽԾԲ-ն մերժող իշխանությունը պաշտոնների նշանակեց մերձավորներին

YerevanTodey.am-ը գրում է.  «Վերջին շրջանում կրկին սկսեց քննարկումների մեծ ալիք բարձրանալ այն մասին, որ նոր կառավարության օրոք էլ պետական համակարգում շարունակում են աշխատանքի ընդունել խնամի, բարեկամ, ծանոթի միջոցով: Պատճառն այն էր,որ Ոստիկանության պետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի ընկերը: Մի քանի տեսանյութերի միջոցով առաջարկում ենք ծանոթանալ՝  ԽԾԲ երևույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքին, մասնավորապես՝ թե ինչ էին ասում սկզբում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի