04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իր իսկ հայտարարած «ֆլեշ մոբի» շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ տաս անգամ ստիպված է եղել ջնջել ապատեղեկատվություն պարունակող իր գրառումները։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Երկրի ղեկավարը կեղծ և իրական տեղեկությունները տարբերակելու ոչ մի կարողություն չունի։ Դեմն ինչ դնում են, հալած յուղի պես ընդունում է։ Հետո […]

« Ի՞նչ ես դերասանություն անում ու ժողովրդի վրա մուննաթ գալիս». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարանտին, մարտ 2020 Երբ մենք դիմակ էինք կրում, պրն աննախադեպն ու իր կառավարությունն առանց դիմակի էր: Հիմա ի՞նչ ես դերասանություն անում ու ժողովրդի վրա մուննաթ գալիս»:

Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, եւ դրան նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը. Զառա Հովհաննիսյան

Մարդու իրավունքնրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձեւավորում երկրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ես վաղուց արդեն չեմ հետեւում Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ նրա հրապարակումները հաճախ բակի տաղավարային […]

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ «Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել […]

Վարչապետը վատ մեկնաբանություններ գրողների կոչ է անում ջնջել դրանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևորդներին կոչ է արել իր տեղադրած՝ հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ լուսանկարների տակից ջնջել վիրավորական մեկնաբանությունները: Փաշինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ.   Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են: Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: […]

Սկսում է իրավիճակ, երբ վերևները չեն կարող ապրել հին ձևով, ներքևները՝ չեն ուզում

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․ «2018-ին արված մի վերլուծություն ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈւԹՅՈւՆՆԵՐԸ մաս 2-րդ Թե ինչքան կշարունակվի նման իրավիճակը, կախված է հիմնականում իշխանությունների վարքագծից, մասամբ նաեւ ընդդիմության գործելակերպից։ Հաճախ իշխանությունը ձեռնարկում է քայլեր՝ կուտակված հասարակական լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ։ Դրանց արդյունավետությունը կախված է առաջին հերթին այն հանգամանքից, թե ինչքանով են այդ քայլերը համապատասխանում հասարակության ակնկալիքներին։ Եթե […]

«Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ Իրականում չեմ զարմանում, որովհետեւ տեսել եմ թերթիդ աշխատանքը տարիներ շարունակ, երբ մարդու վրայով հանիրավի անցնում էիր, մարդու արժանապատվության անմեղության կանխավարկածի վրայով էիր անցնում, երբ թերթիդ առաջին էջում շարունակաբար «լուսաբանում» էիր մի քստմնելի, զզվելի «ինֆորմացիա», դեռ էդ օրերից եւ դեռ […]

Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, մի՛ արա․ Վանեցյանը՝ Փաշինյանին

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան  իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում իրականացվող «արշավին»: «Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է Արթուր Վանեցյանը:

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 596-ով, մահացել՝ 8 մարդ

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 596-ով:  Կորոնավիրուսից ապաքինվել է 3513 մարդ (+45), այս պահին բուժվում է 8052 (+543)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 252 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 183 (հունիսի 4-ին՝ 176), այլ պատճառներով՝ 69 (հունիսի 4-ին՝ 68): Մեկ օրում մահացել է 8 մարդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի