11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու ավանդույթը թարգեք․ Ուրիխանյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը երրորդ անգամ երկարաձգելու հարցը, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցերով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորն իր հարցերում օգտագործեց մի քանի բժշկական տերմիններ, ինչին արձագանքեցին որոշ պատգամավորներ՝ ծիծաղելով ու ծափերով։ «Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու, ուրախանալու ավանդույթը, ձեզ համար լավ է, առողջարար է, բայց առաջարկում եմ թարգեք։ Լուրջ բանից […]

«Հիմա Մարգարյանը մեզ հետ չէ, բայց մեզնից շատերի հետ մնացին նախ մարդ, նաեւ «ես»-ից դուրս հայրենիք սիրող պետական գործիչ մնալու բարդ արվեստի սերմերը». Շարմազանով

ՀՀ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր պատմության խառը այս ժամանակաշրջանում, երբ բարոյականությունը, մարդկային որակները ոտքի տակ ընկած, անպետք մի բան են դառնում, պետք է առնվազն փորձել չաղտոտվել այն էժանագին քաղաքական ճահճի մեջ, որ անկախ մեր կամքից թելադրվում է: Հիմա մոդա է չէ՞, քաղաքական պատասխանատուները ասում են՝ մենք ինչ անենք, որ […]

Ոստիկանությանը դիմազրկած իշխանություն ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել. Արփինե Հովհաննիսյան

Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է։ Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննսիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է.  «Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչնե՜ր ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու՞ եք բոլոր […]

«Նիկոլը ժողովրդի առողջության համար չէ աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր եւ գիտափորձ, ապացուցելու համար որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։ Նիկոլը ժողովրդի առողջության համար չէ աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի։ Հիմա նա պայքարում է բացառապես իր իշխանությունը ճանկերով պահելու […]

«Նիկոլ Փաշինյանին չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ». Հայկ Մամիջանյան

«Մի հատ, խնդրում եմ, նայեք ձեր շուրջը: ԱԺ-ի դիմաց կանգնած էր մի քանի հոգի: Ոստիկանական գործողության արդյունքում այստեղ հավաքված են մի քանի տասնյակ մարդիկ: Եվ կարծես մեզ ոչ ոք չի խնդրում սոցիալական հեռավորություն պահել, չնայած մենք պահում ենք: Գիտե՞ք պատճառը որն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, և իրեն չեն հասցնում զեկուցել, […]

Ռուբեն Մելիքյանն ազատ արձակվեց. նա գնում է օգնելու մյուս բերման ենթարկվածներին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ արձակվեց։ Նա ասաց, որ այս պահին գնալու է ոստիկանության այլ բաժիններ՝ որպես իրավապաշտպան օգնելու մյուս բերման ենթարկվածներին։ «Սա ապօրինի է, սա անհամաչափ ուժի կիրառում է, այսպես չի կարելի», – ասաց նա Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունում առգրավել են իր ձեռքի պաստառը, կիրականացվի վարույթ։  

ԱԺ-ն քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը․ ուղիղ

Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ կապված արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման հետ: Նշենք, որ այսօր կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրությունը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17-ը: Այդ որոշումը պետք է քննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի […]

Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, քիչ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածները 4-ն են՝ Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ համբարձումյանը, Արմեն Գալստյանը։ Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ևս միացել էր ակցիային, մինչև ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն, իսկ այնտեղ […]

«Իմ քայլը» Հայաստանում համաճարակի տարածման մեղքը գցում է նախկինների վրա. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Նախկին համակարգեր» Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում համաճարակի կանխարգելում. «Իմ քայլը» Հայաստանում համաճարակի տարածման մեղքը գցում է նախկինների վրա Ռուսական «Ազատություն» (Эхо Кавкаа բաժին) ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին թե ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսի համաճարակը կանխվել, իսկ Հայաստանում խորացել, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանում է. «Պատճառն […]

«Միայնակ ակցիա»՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ դիմաց «միայնակ ակցիա» է անցկացրե՝ քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով։ «Վստամ եմ, որ այլ քաղաքացիներ նույնպես կիրականացնեն համանման «միայնակ ակցիաներ»»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի