«Իմ քայլը» Հայաստանում համաճարակի տարածման մեղքը գցում է նախկինների վրա. Վահան Իշխանյան
Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
««Նախկին համակարգեր» Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում համաճարակի կանխարգելում. «Իմ քայլը» Հայաստանում համաճարակի տարածման մեղքը գցում է նախկինների վրա
Ռուսական «Ազատություն» (Эхо Кавкаа բաժին) ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին թե ինչո՞ւ է Վրաստանում կորոնավիրուսի համաճարակը կանխվել, իսկ Հայաստանում խորացել, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանում է.
«Պատճառն այն է որ Վրաստանում 17 տարի է ինչ բարեփոխումներ են լինում, և այնտեղ լրիվ նոր որակի պատական համակարգ է՝ նույն ոստիկանությունում, նույն առողջապահական համակարգում։ Նրանց մոտ հեղափոխությունը եղել է 2003 թվին, իսկ մեզ մոտ հեղափոխությունը եղել է, ինչպես գիտեք, երկու տարի առաջ, և բնականաբար, այն խորքային բարեփոխումները, որոնք եղան Վրաստանում, մեզ մոտ դեռ չեն եղել»։
Եթե Զոլյանի խոսքի ենթատեքստը դուրս հանենք, ապա կլինի այսպես՝ կորոնավիրուսի համաճարակի համար նախկին իշխանություններն են մեղավոր։
Այն հարցը, որ Վրաստանի այդ 2003 թվի հեղափոխության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին մի շարք հանցանքների մեջ է մեղադրվում և խուսափելով արդարադատությունից փախել է երկրից, չքննարկենք։
Այլ հարց՝ իսկ այդ ի՞նչ խորքային բարեփոխումներ են եղել Հայաստանից 11 անգամ շատ բնակչություն ունեցող Ուզբեկստանում ուր կորոնավիրուսային համաճարակից մահերի թիվը 19 է, ապա 6 անգամ շատ բնակչություն ունեցող Ղազախստանում, ուր մահերի թիվը 67 է, 3 անգամ շատ բնակչություն ունեցող Տաջիկստանոմ, ուր մահերի թիվը 49 է և 3 անգամ շատ բնակչություն ունեցող Ադրբեջանում, ուր մահերի թիվը 108 է.
խնդրեմ.
Հայաստան՝ բնակչությունը 2 միլիոն, 962 հազար, կորոնավիրուսով վարակվածնբերի թիվը 14669, մահերի թիվը ընդհանուր 327(245-ը կորոնավիրուսից, 82 վարկված և այլ պատճառով մահացած)
Ադրբեջան՝ բնակչությունը 10 միլիոն, վարակվածների թիվը 8882 մահերի թիվը 108
Տաջիկստան՝ բնակչությունը 9 միլիոն 524 հազար, վարկավածները՝ 4834, մահերը 49
Ուզբեկստան՝ բնակչությունը 33 միլիոն 440 հազար, հիվանդերի թիվը 4741 մահացածների թիվը 19
Ղազախստան՝ բնակչությունը 18 միլիոն 763 հազար, վարակվածների թիվը 13 558, մահերի թիվը 67»։