04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեր հռչակած կորոնավիրուսի պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, օրվա հրամայական պետք է դառնա «հրամանատարների» հեռացումը․ Արշավիր Ղարամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։   «Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից: Հաշվի առնելով, որ Դուք ինքներդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը […]

Ասենք տոտալ լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծում չէ. Փաշինյան

Եթե ծանր հիվանդներն այնքան շատանան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով: Ասենք լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծո՞ւմ է: Սա հարցի լուծում չի, որովհետեւ աշխարհում, նույնիսկ զրոյով […]

Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը․ Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրում է․ «Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը ** Ալոգիզմ՝ ճանաչողության մեջ տրամաբանության դերի ժխտում։ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և քաղաքական պայքարի ներկա զարգացումներին, ըստ էության ի շարունակություն Վարչապետի աջակցությանը նվիրված օրեր առաջ տարածած իր հայտարարությանը, օգտագործելով մտավարժանքի հերթական հնարքը, փորձ է անում կաշկանդել ընդիմությանը իր քաղաքական նախաձեռնություններում՝ պիտակավորելով ընդիմադիրներին որպես […]

Մտնում ենք բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ:Որո՞նք են այն խնդիրները, որոնք կանգնած են ձևավորվելիք քաղաքական համակարգի առջև։ – Ինչպես են կառուցվելու իշխանություն-հասարակություն հարաբերությունները՝ ինչ բանաձևով։ – Արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել ընտրությունների արդարությունը, ինչ երաշխիքներ են ստեղծվելու դրա համար։ – Իշխանության ու տնտեսության սերտաճում թույլ չտալու համար […]

Աղջիկ, դու որպես ի՞նչ ես արձագանքում․ Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Հերթական անգրագետ մոտեցումը… Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին: Նա իր ելույթում վարչապետի անուն տվել ա՞, որ դու, որպես խոսնակ ծավալվես: Նա իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել: Երկրորդ, մի քիչ ֆայմ ա պետք ունենալ… Եթե […]

Ինչո՞ւ է Լուկաշենկոն զանգահարել Փաշինյանին․ 168․am

168.am-ը գրում է․ «Վերջին շրջանում ինտենսիվացել են շփումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Փաշինյան-Լուկաշենկո վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հունիսի 2-ին, սակայն ուշագրավն այն է, որ դրան նախորդել էին Լուկաշենկոյի մեկնաբանությունները բելառուսական ընդդիմության շարքերում Զելենսկիների և Փաշինյանների բացակայության վերաբերյալ։ Հունիսի 1-ին Պետական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, որը […]

Ե՞րբ եք հասկանալու՝ այդ ճանապարհը տանում է քաղաքական գերեզմանոց․ Միհրան Հակոբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ քաղաքական կուսակցությունը կարող է քաղաքական մտահոգություններ ունենալ երկրում ստեղծված աղետալի վիճակի առթիվ ու քաղաքական գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, այն է՝ պետության կառավարումը գցել եք ոտքներիդ, և ձեր […]

Հաստատված վարակվածները նստել են ինքնաթիռ՝ վտանգելով 70 ուղևորի․ «Հրապարակ»

Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են,  սակայն եկել են թաղման։ «Նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորներին, իմանալով հանդերձ, որ հիվանդ են, եկել-հասել են Հայաստան»,- ասաց ոլորտի պատասխանատուն: Իսկ Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ […]

Զսպեք սեփական վախերը ու վերադարձեք խոստումների կատարմանը․ Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերոդ անգամ: Մենք իհարկե ենթադրում էինք, որ […]

Բա խի՞ Նիկոլի վախտ չէիք խոսում Ծառուկյանի դեմ

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Հարց մեկ կենտրոնից եկած հրահանգով ակտիվացած ՔՊ–ականներին՝ բա խի՞ Նիկոլի վախտ չէիք խոսում ․․․ Գագիկ Ծառուկյանի դեմ (համագործակցության հուշագրի ստորագրման ժամանակ)»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի