25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վարչապետը հանձնարարեց զբաղվել նրանցով, ովքեր հայտարարում են, թե կորոնավիրուս չկա

Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները», – ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները։

«Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է լուրջ զբաղվեն ու կարողանան տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա։

«Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը ու սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ