05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական աղբանոցում հայտնվելու ակնհայտ մտահոգություն ունի հենց օրվա իշխանությունը. ՀՅԴ

Վարչապետը  քաղաքական օրակարգի հերթական հարցադրումներին անդրադառնում է «փողոցային բառապաշարով»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հարցի էությունն ու  բովանդակությունը թողած սպառնում է աղբանոցով, գերեզմանաքարերով ու չգիտեմ ինչով: Քաղաքական աղբանոցում հայտնվելու ակնհայտ մտահոգություն ունի հենց  օրվա իշխանությունը: Ժամանակը դա ցուց կտա, ՀՅԴ-ն 130 տարի գոյություն ունի, տեսնենք էս քաղաքական ուժը ինչքան գոյություն կունենա»,- ասաց նա` հավելելով, որ դեռ պատշաճ կարձագանքեն վարչապետի հայտարարությանը:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ էր արձագանքել ՀՅԴ արտակարգ նիստ հրավիրելու առաջարկին եւ ասել էր, որ նման առաջարկ անող քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս  կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, քանի որ նրանք այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը:

Իշխան Սաղաթելյանը նաև ֆեյսբուքյան գրառում է արել. «Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել: Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ