13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ: «Այս հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում եւ դրանց հիմնարար սկզբունքներով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար, հատկապես խաղաղ բնակչության շրջանում», – ասված է ԵԺԿ հայտարարության մեջ:

Կոչ եմ անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից. Ավինյան

Կոչ եմ անում եւ հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Կոչում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ […]

Ադրբեջանին և Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չանել խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ

Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին եւ վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել եւ որեւէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն […]

Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Ավետիք Չալաբյան

Այս շաբաթ Տավուշի սահմանագծում ընթացող մարտական գործողություններում իրենց լավագույն կողմից դրսեւորեց ՀՀ Բանակային 3-րդ կորպուսը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է, որը երկար տարիների ընթացքում անառիկ է պահել մեր պետական սահմանը, շարունակաբար ամրապնդել է դիրքերը եւ […]

Մինչ սահմանին լարված է, ԿԳՄՍՆ-ն դպրոցական ծրագրում «ականներ» է տեղադրում․ «Իրավունք»

«Մինչ սահմանին լարված իրավիճակ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առիթից օգտվելով, շարունակում է հրապարակել առարկայական ծրագրերի կրթական չափորոշիչները: Դեռ «Հայ եկեղեցու պատ­մություն» առարկան դպրոցական ծրագ­րից դուրս մղելու վերջիններիս որոշումը հորով-մորով չարած` հիմա էլ հերթը հա­սել է «Ես և շրջակա աշխարհը» առար­կայական ծրագրում «ականներ» տեղադրելուն: Մասնագետների գնահատմամբ` ծրագրի բովանդակությունը բա­վական խնդրահարույց է, որոշ առումով նաև վտանգավոր առողջ սերունդ […]

Պահի լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական շրջանակներ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հիմա ազգային համախմբման պահն է, հիմա ամեն ինչ մի կողմ դրած հանուն հայրենիքի գործելու պահն է։ Ցավոք, պահի կարևորությունը և լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, որոնց պահվածքին ու կեցվածքին անպայման կանդրադառնանք, բայց իրավիճակի հանդարտեցումից հետո միայն։ Հ Յ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ ամբողջ կազմակերպական կառույցով, […]

ԶՈւ-երն իրենց գործն ավարտել են, քաղաքական լուծման ժամանակն է». «Հրապարակ»

«Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաեւ հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի […]

Փողերի լվացո՞ւմ, թե՞ թոզփչոցի․ ավտոբուսների գնումների հետքերով․ «Հրապարակ»

«Քաղաքապետարանը տարեսկզբին ասել էր, որ այս տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ (200 հոգանոց)․ երեկ քաղաքապետ Մարությանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ 100 փոքրիկ ավտոբուսի մրցույթ է հայտարարվել, ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը՝ հարցրինք ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանին։ «Մեծ ավտոբուսների միջազգային վարկով նախատեսված մրցույթի ժամկետները փոփոխություն են կրել, այն երկարաձգվել է […]

Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խոսնակ

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։  ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-նշել է նա:

Ես Հայաստանի հետ եմ եւ աղոթում եմ նրանց համար, որոնք սահմանին են. Քիմ Քարդաշյան

Թեեւ շարունակվող գլոբալ պադեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ գլոբալ կրակի դադարեցման կոչը եւ հարձակվեն Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռեալիթի շոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը: «Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի