23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պահի լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական շրջանակներ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Հիմա ազգային համախմբման պահն է, հիմա ամեն ինչ մի կողմ դրած հանուն հայրենիքի գործելու պահն է։

Ցավոք, պահի կարևորությունը և լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, որոնց պահվածքին ու կեցվածքին անպայման կանդրադառնանք, բայց իրավիճակի հանդարտեցումից հետո միայն։

Հ Յ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ ամբողջ կազմակերպական կառույցով, Հայ դատի գրասենյակներով և ուղեկից կառույցներով այս օրերին առանձնակի ակտիվությամբ է իրականացնում Հայաստանի շահերի պաշտպանության գործը։

Անցնող 24 ժամվա ընթացքում Դաշնակցության Բյուրոն և Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես են եկել առանձին հայտարարություններով։

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ և վերահաստատել հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին լինելու կուսակցության հանձնառությունը:

Դաշնակցության ուղեկից միություն Հայ օգնության միությունը / Armenian Relief Society – Հայ Օգնութեան Միութիւն, որը հայկական բարեգործական խոշորագույն կազմակերպություններից է, ստեղծված իրավիճակում պատրաստակամություն է հայտնել իր հնարավորություններով նեցուկ լինել հայրենիքին, բանակին և հայ ժողովրդին։

Միացյալ Թագավորության Հայ դատի գրասենյակը / Armenian National Committee of the United Kingdom – ANC UKպաշտոնական գրությամբ դիմել է երկրի արտգործնախարարությանը, կատարել անհրաժեշտ շեշտադրումները և ի պատասխան ստացել արտգործնախարարության հավաստումն առ այն, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի ձևաչափում հակամարտության կարգավորման գործընթացին։

Համապատասխան հայտարարություններ են արել Լիբանանի հայ դատի մարմինը Armenian National Committee of Lebanon – ANCL, ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն, ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն։

Առանձնակի թափով է ընթանում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի աշխատանքները։ Բրյուսելի գրասենյակից / EAFJD – European Armenian Federation for Justice and Democracy արդեն իսկ հայտնել են, որ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ադրբեջանամետ գործիչ Տրայան Բասեսկուն։

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակից / ANCA հայտնում են, որ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու օրինագիծը։

Ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև ՀՅԴ Հայ դատի Օտտավայի և Սիդնեյի գրասենյակներում։

Դաշնակցությունը գիտակցում է ներկա հանգրվանում իրեն վերապահված պատասխանատվության չափն ու կարևորությունը և կազմակերպական ամբողջ ռեսուրսի համախմբմամբ շարունակում է սպասարկել ու պաշտպանել բովանդակ հայության շահը հնարավոր բոլոր հարթություններում։

Ուժ և կորով բոլորիս, հաղթական խաղաղություն մեր հայրենիքին։

Հ․ գ․ Եթե որևէ շրջանի գործունեություն բաց եմ թողել, խնդրում եմ տեղադրել այս գրության մեկնաբանությունների տիրույթում։

#ՀՅԴ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ