14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փողերի լվացո՞ւմ, թե՞ թոզփչոցի․ ավտոբուսների գնումների հետքերով․ «Հրապարակ»

«Քաղաքապետարանը տարեսկզբին ասել էր, որ այս տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ (200 հոգանոց)․ երեկ քաղաքապետ Մարությանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ 100 փոքրիկ ավտոբուսի մրցույթ է հայտարարվել, ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը՝ հարցրինք ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանին։ «Մեծ ավտոբուսների միջազգային վարկով նախատեսված մրցույթի ժամկետները փոփոխություն են կրել, այն երկարաձգվել է առնվազն մինչեւ 2021-ի սկիզբը։ Չնայած կասկածում եմ, որ այդ ժամանակ էլ լինեն, տրանսպորտի ոլորտում ճգնաժամային իրավիճակը փրկելու համար քաղաքապետը որոշել է 100 փոքր ավտոբուս ձեռք բերել»:

Վա՞տ է։ «Թերեւս քաղաքապետն ամաչել է ուղղակիորեն նշել, որ դեֆակտո խոսքը գնում է հուսահատության «գազել»-ների մասին, որոնք նոր տրանսպորտային համակարգում չեն կարող շահագործվել, ինչը նշանակում է, որ կա՛մ նոր ցանցի մասին պետք է մոռանանք, կա՛մ համարենք, որ այս գնումը 1-2 տարվա կյանք ունի եւ անարդյունավետ է»: Փո՞ղ են «լվանում»։ «Գուցե համատեղում են հաճելին օգտակարի հետ` քաղաքացիների աչքին թոզ փչելով ու խնդիրը կիսատ-պռատ լուծելով։ Հիշեցնեմ, որ այս ամիս 450 «գազել» դուրս է գալու շահագործումից»: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու նոր «գազիկները»։ «Սպասում ենք տեսնենք` որ ոլորտից են ծախսերը կրճատվելու»: Կարո՞ղ է պարգեւավճարներից։ «Բացառվո՛ւմ է»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ