06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2008-ից ի վեր ամենամեծ բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան․ News.am

News.am-ը գրում է․ «Հայաստանի  հյուսիսարևելյան սահմանի՝ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները 2008–ից ի վեր ամենամեծ անմիջական ռազմական բախումն է հայ–ադրբեջանական սահմանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ նկարագրելով հուլիսի 12–ին սկսված ռազմական գործողությունների ուժգնությունը։ «Սա 2008–ից ի վեր ամենամեծ անմիջական բախումն է, իսկ հրետանային խոցման տեսանկյունից դեռ 2016–ի ապրիլյան […]

Գիշերը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-գրել է նա: 

«Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում աջից պատկերվածներին լավ գիտեք, իսկ ձախից 2017 թվականի հուլիսին Ադրբեջանի Ալխանլի գյուղի զոհված բնակիչներ են՝ տատ ու թոռ։ Նրանք զոհվել էին, որովհետեւ ադրբեջանական ստահակներն իրենց մարտական միավորումները դիտավորյալ տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերին մոտ եւ այնտեղից ռմբակոծում էին հայկական դիրքերը՝ խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության […]

«Գոնե հիմա հասկացեք , որ Ադրբեջանի սուլթանին նորմալ համարելն ու հասարակութանը հեղափոխական ու հակահեղափոխական բաժանելը լավ տեղ չի տանելու». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարամազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ժամանակին զգուշացնում էի,որ մեր Հայրենիքի սպառնալիքը պանթուրքիզմն է, որ Էրդողանն ու Ալիևը Բաքվում ռազմական շքերթ են կազմակերպում, որ անթույլատրելի է հրաժարվել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից Փաշինյանի իշխանությունն Ալիևին կառուցողական էր համարում,իսկ Արցախի հերոսներին դավադիր ուժեր`հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների: Գոնե հիմա հասկացեք , որ […]

«Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ։ Ինչի՞ ես չեմ կարողանում, սրանց պես, թուրքին թողած «սեւ ու սպիտակ» խաղալ։ Ինչի՞ եմ ես հասկանում, որ ինձնից շատ բան է կախված, իսկ սրանք՝ ոչ։ Ինչի՞ պիտի ընդդիմությունը իշխանությունից խոհեմ ու զուսպ լինի։ Օրինակ՝ պատգամավոր […]

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում խորապես անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ և կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել և հետևել հրադադարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների կապակցությամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և […]

«Կպավ, կպավ». ՊՆ-ի նոր տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն

Հայաստանի ՊՆ-ն հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերից խոցում  Ադրբեջանի իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» Անօդաչու թռչող սարքը: Խոցելուց հետո երեւոմ է, թե ոնց են մեր տղաները ուրախ բացականչում՝ «Կպավ, կպավ»: ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «երեւի սա Hermes 900 ի առաջին խոցումն է […]

Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին․ Միքայել Մինասյան

Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը, ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։ Հետո, իհարկե, կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, […]

Հայաստան/Ադրբեջան․ ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված