28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ»

«Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա․ նկատեցի՞ք՝ նախորդ  բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։ Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը, բայց եթե Ավինյանին փոխարինող մի քանի թեկնածու կա, Թորոսյանի դեպքում բարդ է․ նա մի շարք միջազգային կազմակերպությունների «տղա» […]

Քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են․ «Ժողովուրդ»

«2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, և հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ: Բանն այն է, որ շատ հարցեր մնացել են […]

Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. «Հրապարակ»

«Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է․ մի քանի օր է՝ բոլորն իրար զգուշացնում են` մաքրեք ֆեյսբուքյան մեսիջները, փոխեք գաղտնաբառը, իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում։ «Փորձելու են թափանցել-ջարդել` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որտեղից են արտահոսում ինֆորմացիաները՝ իրենց թիմից դեպի օգտատերեր։ Ընդ որում, առաջիկայում մի բացառեք պրիվատ նամակների, աուդիոձայնագրությունների հրապարակայնացման ալիք, շփվեք Տելեգրամով […]

Իշխանությունն ամբողջ իր իրավապահ ռեսուրսը ներգրավել է Ռուբեն Հայրապետյանի դեմ իրականացվող արշավում. Ամրամ Մակինյան

Եթե վարույթն իրականացնող մարմինը լավ ուսումասիրեր այդ մեքենայի պարամետրերը, կհասկանար, որ դա «Porche Cayenne»-ի ամենահագեցված մոդելն է եղել, եւ չի կարող այդ մեքենայի արժեքը 6 միլիոն 500 հազար դրամ լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ոստիկանության տարածած հայտարարությանը, որում նշվում է, թե ՀՖՖ նախկին նախագահը 6 միլիոն 500 […]

Անդրանիկ Քոչարյանը 2 օր ժամանակ տվեց Յուրի Խաչատուրովին

Յուրի Խաչատուրովը երկու օր ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուն համաձայնություն տալու համար, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ նախկին ԱԳՆ Էդբարդ Նալբանդյանի հետ հանձնաժողովի հանդիպումից հետո։ «Յուրի Գրիգորի Խաչատուրովն ունի երկու օր ևս ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։ Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում՝ հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո», – […]

Տեսակապի միջոցով Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Մեկ ժամից ավելի է, ինչ տեղի է ունենում ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին այսօր տեսակապի միջոցով մասնակցում է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ Էդվարդ Նալբանդյանը, որը  բնակվում է Մոսկվայում, տվել է իր համաձայնությունը՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին հեռավար: Հետևաբար՝ […]

Մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանին. Փաշինյան

Մենք մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանի տոկոսն է […]

Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մհեր Գրիգորյան

Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին տեսակապով ասել է ՀՀ փոխարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, […]

ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ-ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան

Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի հարցմանն ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքին: Գրառման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրավաբանությունը դարձել է ֆեյսբուքյան ստատուսչիների սիրելի զբաղմունքը, իսկ իշխանական քարոզիչներն էլ այլասերում են […]

Տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է. Հարգելի՛ հայրենակիցներ Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։ Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի