06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական բախումների և դրա հետագա հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը․ «Ազգային օրակարգ»

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն […]

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն եւ հայտնվել հիմար վիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ-որ առավելություն ձեռք բերել եւ դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար: […]

Այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին. Քոչարյան

Ադրբեջանը միշտ էլ ցանկություն է ունեցել ստատուս քվոյի փոփոխության, այսինքն շփման գծի հատվածներում ինչ-որ փոփոխությունների: Ապրիլյան պատերազմն էլ միտված էր այդ խնդրի լուծմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Այս անգամ Ադրբեջանի գործողություններն իրենց նպատակին չհասան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները […]

«Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան

Հաստատում ենք, որ «Elbit Hermes 900» թանկարժեք անօդաչու թռչող սարքը խոցվել է հայկական ստորաբաժանումների կողմից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ «Այո՛, «Оса» զենիթահրթիռային համակարգն է, որը տեղում է արդիականացվում։ Մեր ռազմարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է «Оса»-ի արդիականացման տեխնոլոգիան։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո, ադրբեջանական անօդաչուների […]

Հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները. Ռուբեն Մելիքյան

Տարիներ ի վեր՝ ես հանրային կյանքն ընկալում եմ որպես գաղափարների հավերժական բախում ու կռիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր ռուբեն մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք միշտ տեսնում ենք մարդկանց – նրա՛նք են տեսանելի դերակատարները, բայց հազվադեպ ենք կարողանում մտովի «անջատել» մարդկանց ու տեսնել «չոր» գաղափարները։ Տարիներ ի վեր՝ […]

Ներխուժումը չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին․ ՀՅԴ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ ևս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար: Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի […]

Գագիկ Ծառուկյանն ապաքինվել է կորոնավիրուսից

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում: Շնորհակալություն […]

Եղեգնուտում նորից լարված է. քաշքշուկ սկսվեց գյուղացիների ու ոստիկանների միջեւ

Գիշերը ժամը 4:00-ից մոտ 200 ոստիկան շրջապատել են Եղեգնուտը եւ փակել նրա գլխավոր ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Եղեգնուտի բնակիչ Սմբատ Մկրտչյանը: «Գիշերվանից մեր գյուղի ճանապարհները 4 կողմից փակ է։  Մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում ՝ սահմանում ինչ է կատարվում սահմանը թողել եկել մեր գյուղի ճանապարհներն են փակել»,-ասաց նա:   Մկրտչյանը հավելեց, որ ոստիկանական […]

Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել. Արայիկ Հարությունյան

  Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արյիկ Հարությունյանը: «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, […]

Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ իշխանությանը տապալման ռիսկերն էականորեն մեծացնելու է. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։ Բաքվում արդեն մի քանի օր է անցկացվող հանրահահավաքներն արդեն դուրս են եկել վերահսկողությունից, իսկ փողոց դուրս եկածները տարբեր պաշտոնյաների հրաժարականները պահանջելուց բացի պատերազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված