23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն. Թեհմինա Վարդանյանը՝ փողոցում դիմակ կրելու մասին

Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է եւ իր հետ խորացնում շատ եւ շատ քաղաքացիների մոտ լրջագույն առողջական խնդիրներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե որոշ սուբեկտների կարծիքով դիմակ չկրողը հանցագործ է, իմ կարծիքով , բաց տարածքներում դիմակ պարտադրողները շատ ավելի լուրջ վնաս են հասցնում քաղաքացիների կյանքին: Եվ, երեկ, երբ ջերմաստիճանը 40-42 էր, ոստիկանները հրահանգավորված ռեյդեր էին իրականացնում` շատ լավ հասկանալով, որ բազմաթիվ քաղաքացիներ երբեմն իջեցնում են դիմակներ` շնչահեղձ լինելուց խուսափելու համար: Սա արդեն կարելի է բնութագրել որպես, ինչու ոչ, թշնամական մոտեցում: Ի՞նչ եք ուզում: Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն:

Ավելի քան երկու ամիս է, ինչ ամենուր պարտադիր է դիմակ կրելը, բայց, արի ու տես, թվերը չեն նվազում: Վստահեցնում եմ, որ շուրջ 1-2%-ն է, որ բաց տարածքներում դիմակ չի կրում: Չե՞ք հասկանում, որ պայքարի միջոցը, որն ընտրվել է, ավելի շատ բացասական հետեւանքներ ունի, քան դրական: Էլ չեմ խոսում բազմաթիվ իշխանական պատգամավորների մասին, ովքեր օրենքի ջատագով են եւ, դիմակի կոչը շուրթերին, տասնյակներով վարակվեցին: Չէ, չեմ ուզում մտածել, որ օրենք չխախտելու կոչով կուրծք ծեծողներն օրինազանց են:

Դադարեցրե´ք բաց տարածքներում դիմակ կրելու ֆարսը: Խոսե´ք եւ կարծիք հարցրե´ք հարյուրավոր բժիշկերից: Սա շատ խորքային էֆֆեկտ է տալու:

Հ. Գ. Եթե միտում կա մարդկանց զուտ տուգանելու, առաջարկում եմ, ինչպես Չիպոլինո մուլտֆիլմում է, տուգանք մտցնել օդ շնչելու եւ տեղումների համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ