06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նայեք ձեր սրտի վարչապետին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարճ այս օրվա մասին Տավուշի կողմում լարված է, մեր բանակը հերոսական եւ անպարտ է, եւ բոլորիս հայացքները ուղղված են մեր զինվորին եւ հրամանատարին, փառք ու պատիվ եւ ակնածանքս․․. Մեր բանակի վերջին հաղթանակները մեր ժողովրդի հպարտությունն են։ Չկա այլ կարծիք․․. Երկրի ղեկավարություն պահվածքը հարիր […]

«Ի՞նչ սպասել ՀԱՊԿ-ից, Մինսկի խմբից, երբ Փաշինյանի տպավորությամբ, ադրբեջանցիները «ՈւԱԶ»-ի հետեւից էին եկել». Էդուարդ Շարմազանով

«Մինչ ՀԱՊԿ-ի սպասվող արձագանքը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը, ինձ այսօր շոկի մեջ գցեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Եվ, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլ շատերին, ովքեր ուղիղ եթերով հետեւում էին կառավարության նիստին: Ես չհասկացա`գիտակցվա՞ծ էր, չգիտակցվա՞ծ, բայց երկու տարբերակն էլ խնդրահարույց է մեզ համար, երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարին հարց է […]

«Նիկոլին հուշեք, թող Զելենսկիին ուկրաիներենով հարցնի Ալիեւի հետ հարաբերությունների մասին». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Նիկոլին հուշեք, թող Զելենսկիին ուկրաիներենով հարցնի Ալիեւի հետ հարաբերությունների մասին։ Մեկ էլ հա, բզեք, որ Վրաստանի վարչապետի նվիրած շանը այսօր անպայման լողացնի։ Մակունցին էլ ասեք, թող սրան ի պատասխան մի բան tweet անի։ #Azerbaijan_is_guilty»:

Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երևանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Երկուշաբթի Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանից եւ Բաքվից իր գործընկերների հետ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրումը: Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի […]

Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ

Հայկական կողմը ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել: Banak.info մասնագիտռացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ԱԹՍ-ից։ Նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանի լլարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։

Չունենալով պատասխան մեր հայցին՝ փորձում են ձգձգել. Վանեցյանն ընդդեմ «ՀԺ»–ի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Փիլոսյանի, այսօր՝ հուլիսի 13-ին նշանակված «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի» դատական նիստը հետաձգվեց։ Դատարանը ծանուցում էր ուղարկել պատասխանող կողմին, որը հետ էր ստացվել. այսինքն՝ կողմը չէր ստացել ծանուցագիրը։ Դատարանը որոշեց էլեկտրոնային փոստով ծանուցել կողմին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին, ժամը 14։00-ին։ Լրագրողների […]

Կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլով գրողն ադրբեջանցի է․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Սա կոտրված հայաստաանյան օգտատիրոջ պրոֆիլ է. մարդը այս պահին փորձում է վերականգնել հաշիվը, իսկ իր տեղը գրողը, բնականաբար, ադրբեջանցի է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ տեղադրել է տվյալ պրոֆիլըԼ «Մի հավատացեք սենց բաների։ Խմբերի ադմիններ, բարի եղեք ջնջեք նման գրառումները, տիրություն արեք ձեր խմբերին»,-նշել է նա:

Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի», – գրել է նա։

ՀՀ ոստիկանությունը վերածվել է խուլիգանախմբի․ Նարեկ Սամսոնյան

Արտակարգ դրության սահմանումն ունի մեկ նպատակ՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ՀՀ ոստիկանության՝ Արտաշատի բաժնի դիմաց, որտեղ բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների։ «Արտակարգ դրությունն անում են բացառապես մի բանի համար՝ որ մենք չկարողանանք հավաքներ անել։ Արտակարգ դրության […]

Մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք կորոնավիրուսի օրական մոտ 140 նոր դեպք. ՀՀ պարետ

Հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի դինամիկան նվազեցնելու համար: Սրա մասին են վկայում ոստիկանների կողմից արձանագրված խախտումները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն: Տիգրան Ավինյանը միաժամանակ նկատեց, որ համեմատաբար նվազել են տնտեսվարողների շրջանում խախտումները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված