14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դե հիմա իջեք քարոզչության էկրաններից եւ էջերից, գնացեք ու արագ հասկացեք թե ինչ պետք է անեք. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չմիավորված պետությունների շարժման Բյուրոն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով հայաստանա-ադրբեջանական սահմանային զարգացումներին, անդամ երկրների անունից մեղադրել է Հայաստանին ռազմական գործողությունները սկսելու մեջ, հայտարարել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 4 բանաձեւերի հիման վրա եւ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն վերականգնելու ադրբեջանական ջանքերին։

Հիշեցնեմ, որ այդ կառույցը միավորում է շուրջ 120 երկրներ, իսկ Ադրբեջանը 2019 թվականից նախագահում է այդ կազմակերպությունում։

Իդեպ, Հայաստանն ունի դիտորդ երկրի կարգավիճակ, իսկ մեր ԱԳՆ պատվիրակությունը խուսափեց մասնակցել Շարժման վերջին նիստին Բաքվում՝ թողնելով ադրբեջանցիներին բոլոր հնարավորությունները անարգել իրականացնել հակահայ քարոզչություն։

Դեռ այդ ժամանակ զգուշացնում էի այս վտանգի մասին։

Դե հիմա իջեք քարոզչության էկրաններից եւ էջերից, գնացեք ու արագ հասկացեք թե ինչ պետք է անեք։

Մեր բանակի հաղթանակները դիվանագիտական ճակատում մսխելու իրավունք չունեք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ