02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները որևէ օգնություն չե՞ն տրամադրելու դպրոցահասակ երեխաներին․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Հայաստանի իշխանությունները որևէ օգնություն չե՞ն տրամադրելու դպրոցահասակ երեխաներին Շատ երկրներում պատրաստվում են նոր ուսումնական տարվա սկզբին և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի հետ կապված այս ճգնաժամային շրջանում ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի բավարարել դպրոց այցելող երեխայի մինիմալ պահանջները, այդ երկրների իշխանությունները փորձում են ինչ-որ օգնություն տրամադրել դպրոցահասակ […]

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է հայտնի «ռյուկզակ բռնողին»․ «Հրապարակ»

«Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր և կնոջ թիկնազորի աշխատակիցների և վարորդների մեծ խումբ։ Մեր տեղեկություններով` ազատվողների թվում է եղել նաև վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին […]

Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում. «Հրապարակ»

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն Սևանա լճով է զբաղվում և կարգադրում կես կիլոգրամից պակաս քաշով ձուկ չբռնել՝ հորդորելով 450 գրամանոց ձուկ հայտնաբերողներին ահազանգել իրավապահներին, այլև ուրիշ հարցերով։ Օրինակ՝ անտառներով։ Մեր տեղեկություններով` նա կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։ Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին […]

Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»

«Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով […]

ԿԳՍՄՆ ուղեցույցն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս․ «Հրապարակ»

«ԿԳՄՍ նախարարությունը՝ երկար-բարակ մշակումներից հետո, վերջապես հրապարակեց այն ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն հանրակրթական ուսհաստատությունները կորոնավիրուսի պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելիս։ Ծանր ու դժվար իրականանալի մի փաստաթուղթ, որն ավելի շատ հարցականներ է առաջացնում, քան ուղղություն ցույց տալիս։ Փաստաթուղթ, որը կարող է թվալ, թե գրվել է սովետական ժամանակների սանէպիդկայանի աշխատողների ձեռքով, որոնք միայն կանոններ սահմանելու տերն են, […]

Բելառուսի ընդդիմության առաջնորդը հիշեցնում է 2008թ․ Տեր-Պետրոսյանին․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․ «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԴԱՐՁՐԵՔ Բելառուսում ընդդիմության առաջնորդ կինը, գտնվելով այլ երկրում, ամբողջ օրը կոչերով դիմում է մարդկանց, որպեսզի շարունակեն անհնազանդությունները։ Հասկանում եք չէ՞, ինքն այլ երկրում ապահով նստած է։ Տեսնում է, որ մարդկանց ծեծում ու ջարդում են, բայց միևնույնն է պնդում է որպեսզի վերջիններս մնան փողոցում։ Արդեն կա երեք զոհ… Հըն, բան չի՞ […]

Փաշինյա՛ն Նիկոլ, պարգևավճարները պարտավոր ես բաժանել 1-ին դասարանցիներին․ Խաչիկ Ասրյան

Փաշինյա՛ն Նիկոլ, օգոստոս ամսվա՝ չինովնիկներիդ հատկացվելիք պարգևավճարները պարտավոր ես ամբողջությամբ բաժանել առաջին դասարանցիներին Փաշինյա՛ն Նիկոլ, ոգևորությամբ և անամոթաբար հայտարարում ես, որ չինովնիկներիդ պարգևավճարներ տալն այն եզակի միջոցն է, որը կստիպի նրանց կաշառք չվերցնել: Որքան պետք է մարդը դրամասեր լինի, որ չհասկանա՝ փողով հնարավոր չէ ազնվության և անկաշառության հասնել, որ շատ դրամից ավելի գայթակղիչը դրանից ավելի […]

Մենք չենք կարող թույլ տալ երկիրը քանդել. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում իրավիճակը քաղաքականացված է, սակայն պետք չէ դա որպես աղետ ընդունել, հաղորդում է «Բելթա»-ն:  «Դուք աշխատավոր մարդիկ եք, գիտեք, որ փողը վաստկաում են աշխատանքով: Միայն թե պետք չէ երկիրը քանդել: Դա մենք թույլ չենք տա, քանի որ գիտեք, թե երկրի կառուցման համար ինչերի միջով ենք անցել»,-ասել է նա: […]

«Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։ Նա նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում հորատումներ է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հայտնաբերվել են միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով։ Նա վստահեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի