Հեղափոխական Նիկոլը, 2 տարվա մեջ վերցրել է $1,6 միլիարդից ավել վարկ. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեք արձանագրենք՝ Նիկոլը ու իշխանությունը զավթած իր քաղաքական ռեժիմը, ինչպես մյուս բոլոր ոլորտները, ամբողջությամբ ձախողել են նաև ողջ տնտեսական քաղաքականությունը։ Ըստ էության՝ այլևս անհնար է «Պողոսին» կերակրել կեղծ խոստումներով և տնտեսական հեղափոխության մասին հեքիաթներով։ «Հաց և տեսարաններ» կարգախոսի ժամանակերը, համաձայնեք անցել են։ Նիկոլը սպառել է սոցիալական պոպուլիզմի ողջ պաշարը, ինչի վրա եկավ իշխանության։
Իսկ հիմա մաթեմատիկա, թվեր, թվեր, թվեր.
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման 10 տարվա մեջ, վերցրել է $1,8 միլիարդ վարկ, այսինքն տարեկան $180 միլիոն
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը իր կառավարման 10 տարվա մեջ վերցրել է $4,9 միլիարդ վարկ, այսինքն տարեկան $490 միմիոն
Հեղափոխական Նիկոլը, 2 տարվա մեջ վերցրել է $1,6 միլիարդից ավել վարկ, այսինքն տարեկան $800 միլիոնից ավել։
Հիմա ես չեմ դուք եք, թալանը ու կոռուպցիան պոզով պոչով է լինո՞ւմ, չէ՛,թալանն այլ ձև չի լինում։
Հ.Գ. Սրանք թքած ունեն ուղեղի առկայության կամ բացակայության վրա»: