26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փոքր մարդու մեծ սխալները». Կարինե Աճեմյանը՝ Նիկոլ Փսշինյանին

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթը հասավ պետությունների մակարդակով շանտաժի։ Էս փոքր մարդը, առանց հաշվի առնելու ՌԴ մեր 2 միլիոնից ավել հայրենակիցների, ՀՀ ում բնակվող հայերի կարգավիճակն ու վերաբերմունքը դաշնակից երկրի հանդեպ, հիմա էլ իր արևին, պետական մակարդակով է սկսել իր մանր շանտաժն ու ժուլիկությունը, որից միայն ՀՀ ժողովուրդը […]

Կորոնավիրուսը՝ իբրև լակմուսի թուղթ, ցույց տվեց Արսեն Թորոսյանի անունակությունը համակարգման և կառավարման դաշտում. նրան պետք է պաշտոնանկ անել. Վահան Արծրունի. tert.am

Թեև թվում էր՝ Առողջապահության նախարարությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական ծառայությամբ, բայց կորոնավիրուսի համավարակը ընդգծեց այն հանգամանքը, այդ նախարարության գործելաոճի ու ամբողջ գաղափարախոսության մեջ առաջնայինը քաղաքական գործոնն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հասարակական-մշակութային գործիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քաղաքական գրառումներին: Վերջինս, հիշեցնենք, անդրադարձել էր կորոնավիրուսից մահացած կնոջ […]

««Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Իշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին: Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Առաջարկված տարբերակն ամրագրում է. […]

Լկտիությունը՝ որպես երկրորդ երջանկություն. Արսեն Թորոսյանի տեսակը․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կար ժամանակ, երբ նավը վթարի էր ենթարկվում, նավապետն ինքնասպան էր լինում, քանզի համարում էր, որ ամոթ է դրանից հետո ապրելը։ Այդպիսով նա պաշտպանում էր իր պատիվն ու սեփական արյամբ հատուցում դժբախտ պատահարի համար։ Նավապետերը համարում էին, որ ամոթ է ապրել նավաբեկումից հետո։ Հաճախ են պետությունը համեմատում նավի, […]

Նիկոլ Փաշինյանը շանտաժի է դիմում. ռուսները մերժել են և պահանջել են շանտաժի լեզվով չխոսել.

Politik.am-ի տեղեկություններով՝ երեկ Հայաստանի Հանրային հետուստաընկերության եթերում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալանիի աղմկահարույց հարցազրույցը պատրաստվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հեռուստաընկերության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ռեպորտաժի հրահանգը Նիկոլ Փաշինյանը փոխացնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջոցով։ Հրահանգված է եղել պատրաստել արտաքուստ հավասարակշռված ռեսպորտաժ, որում ներառված կլինի ամենաընդգծված հակապուտինյան գործիչ Նավալնիի մեկնաբանությունը՝ որպես նախազգուշացում ՌԴ […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել անվանի մտավորականին, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Դուք այն երջանիկ գրողներից եք, ով կենդանության օրոք լիուլի զգացել […]

Արթուր Ղազինյան մամուլի ասուլիսը. Ուղիղ

Օրեր առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար: Հուլիսի 3-ին Արթուր Ղազինյանը հանդես կգա ասուլիսով և կներկայացնի ՀՔԾ պատասխանները: Մամուլի ասուլիսին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ. News.am

News.am-ը գրում է. 2020 թվականի հուլիսի 3-ին միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ։ Առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք։ Նրա մուտքը խոչընդոտել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Հատկանշական է, որ սովորաբար ՍԴ շենքի պահպանությունն իրականացվում է շարքային և կրտսեր ոստիկանների կողմից, սակայն այդ օրը, անհասկանալի […]

«Հայաստանը զգալու է ռուսական «սառնամանիքը և արջի թաթի հարվածը» ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովո՜ւրդ ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները հասել են մաքսիմումի։ Այսպիսի քաղաքականության արդյունքում, ցավալի է, բայց Հայաստանը զգալու է ռուսական «սառնամանիքը և արջի թաթի հարվածը», որի միակ մեղավորը, իհարկե, Նիկոլն է: Իշխանությունը զավթացների քայլերը. 1. Վատթարացնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2. Տարածել Հակառուսական տրամադրություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի