12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այն, ինչ կատարվեց Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում, խայտառակություն էր․ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստրկություն ստեղծող կարանտին

Այն, ինչ այսօր կատարվեց Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում, խայտառակություն էր: Սուպեր արագությամբ քննարկվեց և ընդունվեց երկրում կարանտինի ռեժիմ ներդնելու վերաբերյալ 7 օրենքների փաթեթը, որը թերևս կարող էր բնութագրական լինել ստրկատիրական հասարակարգին:

Մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումները ոչ միայն բնական չեն, այլև ոչ բանական՝ բնորոշ միայն այնպիսի իշխանության, որի ուշքն ու միտքը ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու անագ ցանկությունն է: Քաղաքացուն վերածել հպատակի և դա իրականացնել այսքան բացահայտ, ակնառու ցինիզմի դրսևորում է: Թեև չպետք է զարմանայի մի իշխանության վարքագծի վրա, որը կարող է կես օրում ապօրինի ձևով փոփոխել երկրի Մայր օրենքը, սակայն այսօր ընդունված օրենսդրական փաթեթի քննարկումները տվեցին նաև այդ առիթը և վերջնականապես ձևավորեցին համոզում իմ մեջ՝ օր առաջ պետք է ազատվել ազգային արժեքները ոտնահարող, դրանք ծաղրուծանակի ենթարկող, պետական ինստիտուտները ոչնչացնող, մարդու հիմնական իրավունքները ոտի տակ տված այս վարչախմբից:

Այս հրապարակմամբ ավելորդ եմ համարում անդրադառնալ օրենսդրական փաթեթի իրավական բազմաթիվ անհեթեթություններին: Իրենց հայտարարած «հպարտ քաղաքացին» իր մաշկի վրա դրանք պետք է զգա ու նոր ըմբռնի վարչակազմի չարիք լինելու էությունը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ