17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքարում». Սերժ Սարգսյանը պարզաբանում է

Մեզ համար չափազանց կարեւոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր եւ մնացածի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ասուլիսը տեղի ունենում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ «Մեր թիմը երբ նախապատրաստվում էր ասուլիսին, շատ մանրամասն քննարկել է նաեւ ասուլիսի անցկացման վայրի հարցը։ Մենք շատ լավ գիտակցում […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

  Բարև ձեզ:   Մինչև ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելը, նախ ցանկանում եմ հակիրճ ներածական խոսք ասել և առաջարկում եմ այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը: Առաջին հերթին կասեմ, թե ինչու որոշեցի ընդունել ձեր հրավերը և գալ ու պատասխանել այստեղ հնչեցվելիք ցանկացած հարցի՝ չնայած իմ համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրում էին օգտվել չգալու իմ իրավունքից […]

Մեկնարկում է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցներ, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում, գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես […]

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ ԼՂ հարցում սա է հաջողության չափման միավորը։ Մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել», – հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից․ ՀՀ 3-րդ նախագահ

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք: Այս մասին Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սսրգսյանը պատասխանելով հարցին, հայտարար օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց առաջին անգամ պաշտոնապես  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ […]

«Լուսավոր Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան

«Լուսավոր Հայաստան» խմբակցություննը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռեւս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով եւ մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաեւ իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ […]

Եթե լինի լայնածավալ պատերազմ, Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Սերժ Սարգսյան

Ես շատ լավ հիշում եմ նախկինում արած իմ բոլոր հայտարարությունները, բայց ես չեմ ասել, թե պատերազմ սկսվելու հենց առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Փառք Աստծո, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ […]

Արդեն 4 տարի տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին. Սերժ Սարգսյան

«Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության»,- իր ասուլիսի ներածական խոսքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է 168.am-ը։  Ս․ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմով ցանկանալով բարձրացնել […]

Ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքեր, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող բանակների. Սերժ Սարգսյան

80-ական թվականների զենքերի մասին իմ հայտարարությունն, իրոք, մեծ շահարկումների տեղիք տվեց՝ առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Իմ աածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, նշանակում էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանագամանքից, որ դուք աչք եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի