01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ…

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ազգային Ժողովի պատգամավոր, նախկինում՝ պետավտոտեսուչ ոմն Արմեն Խաչատրյանը ծանր է տարել իմ այն դիտարկումը, որ նախկին ԳԱԻ աշխատակիցը ճակատգրի բերումով իրեն ռազմական ստրատեգ է երևակայում: Ոչ միայն ծանր է տարել, այլև անցել բարեվարքության և բարեկրթության սահմանները:

Ուստի ստիպված եմ իջնել իր մակարդակին, քանզի պարզվեց նա, իր որոշ այլ գործընկերների նման, նորմալ խոսք չի հասկանում:

Փոխանցեք իրեն, որ որպես նախկին պետավտոտեսուչ, լավ հիշի, որ կյանքը՝ փայտիկ է. մի օր ձեռքումն է, մի օր էլ՝ Աստված հեռու պահի:

Հայոյանքի իրական բրենդերի պակաս նշյալ նորահայտ Հաննիբալի շրջապատում չկա՝ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող մի այգու գիշերային այցելուները, իսկ մյուս այգու ծառերն ու տեսախցիկները, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը վկա:

Վերջում նորից կհիշեցնեմ նրան և իր նմաններին՝ Ne sutor supra crepidam judicet (կոշկակարը կոշիկից վեր դատողություններ չի անի)

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ