05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները. դրանում առկա է մեթիլ սպիրտ

Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։

 

Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանումհանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի՝ ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ