14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարունակում եմ գտնվել առաջնագծում. ինձ հետ են նաև Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այս պահին առաջնագծում է։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ «Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության […]

Մեր երեխաները թիրախավորվել են. Մխիթարյանը կրկին բարձրաձայնում է արցախյան հակամարտության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել: «Մենք շարունակում ենք ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբազում ընթացող մարտերին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և կրակ են բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է ռմբակոծության: Ադրբեջանի […]

Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի։ Բնականաբար մենք պատրաստ էինք նաև դրան։ Դիմացիններիս շատ լավ ենք ճանաչում, այնպես որ անակնկալներ չեն եղել»։

Կան ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է հավաքագրել Հայաստանի դեմ պատերազմելու համար. The Jerusalem Post

Այս շաբաթ ապացույցներ են ի հայտ եկել առ այն, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում նախատեսել է օգտագործել սիրիացիներին, որոնցից շատերը Սիրիայի ռեժիմի դեմ կռվող աղքատ փախստականներ են: Անկարան պնդում է, որ Բաքվի մտերիմ դաշնակիցն է, սակայն ցանկանում է սիրիացիներին տեղակայել Ադրբեջանում, ինչպես դա արեց Լիբիայում և Սիրիայի գրավված Աֆրին քաղաքում, ցանկանում է օգտագործել նրանց՝ Անկարայի […]

Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև […]

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է թուրք ծայրահեղականներով

Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի այլ նաև թուրք ծայրահեղականներով, հաղորդում է ermenihaber-ը։ Այս կադրը թուրքական «Haber Global» լրատվամիջոցի` Ադրբեջանի ռազմաճակատի վերաբերյալ ռեպորտաժից է։ Կադրում թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (թուրք. Bozkurtlar) կազմակերպության անդամը «հպարտորեն» ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։ Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում […]

Բոլորս ենք մահապարտ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս ենք մահապարտ, լրջանալու պահը Ժողովուրդ ջան, արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չ է, որ սա ուրիշ կռիվ է, սա մեր մեծ հայրենական պատերազմն է եւ էս կռիվը պարտավոր ենք կռվել ու հաղթել, հակառակը՝ չկա․.․ Պարտավոր ենք լրջանալ, զգաստանալ, թողնել ռոմանտիկան, էյֆորիան, պետք է […]

Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում ասել է. «Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում , թիկունքում , Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։ Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։ Ինքնագործունեության ժամանակը չէ։ Ռազմական դրություն է. Բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։ Մի խնդրանք. այսօր պետք է զերծ […]

Բյուջեում փոփոխություններ կարվեն․ Հրապարակ

Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կմեկնարկի հերթական քառօրյան, բայց այն կարճ կտեւի՝ մի քանի ժամ։ «Իմ քայլում» որոշել են քննարկել բացառապես ռազմական դրությանն առնչվող նախագծեր։ Նույն օրը ԱԺ-ն արտահերթ նիստ էլ կգումարի։ Բանն այն է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը պահանջում է, որ կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ԱԺ ներկայացնի […]

Մեր ո՞ր մեղքի համար` չգիտեմ…

Պաշտպանության նախարարությունն ահազանգում է` «հենց նո՛ր խփեցին Ստեփանակերտին», վնասվել են ենթակառուցվածքներ, տուժել է փրկարար ծառայությունը, կան վիրավորներ։ ՊԲ հրամանատարի տեղակալը վաղ առավոտից գուժեց` մի օրում էլի 54 զինծառայող է զոհվել։ Թշնամին բառացիորեն գազազած է նախորդ օրերի անհաջողություններից ու մարդկային, ռազմական տեխնիկայի կորուստներից, դարձել է անկանխատեսելի`վիրավոր գազանի պես։ Իսկ «գերագույն հրամանատարը», բան ու գործը թողած, դեռ 2016թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի