15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում ասել է.

«Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում , թիկունքում , Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։
Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։

Ինքնագործունեության ժամանակը չէ։
Ռազմական դրություն է. Բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։

Մի խնդրանք. այսօր պետք է զերծ մնանք թե ավելորդ պաթոսից եւ թե հնարավոր խուճապային տրամադրություններից։
Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն եւ հաղթանակ։
Օրը թող բարի լինի հայ զինվորի ու ժողովրդի համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ