04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են…». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են՝ 1. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույն ռազմա-քաղաքական նեգատիվի պարագայում։   2. Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման՝ հեռահար նպատակ ունենալով մշտադիտարկման մշտական մեխանիզմի ներդրումը։ 3. […]

Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել ․ Դոնալդ Թրամփը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք ուշադիր հետեւում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել (սրացումը)»,- ասել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։15-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային […]

Ադրբեջանն առաջինն է սկսել հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում․ Թոմաս դե Վաալ

Կովկասի ու Անդրկովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ahval-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն առաջինն է սկսել  հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նրա խոսքով, Հայաստանը պատերազմ սկսելու պատճառ չունի: «Հայկական կողմը պատերազմում հաղթել է 1990-ականներին, նրանք ունեն իրենց ուզած տարածքը: Նրանց դրդողը ստատուս քվոն կարգավորելն է»,- ասել է դե Վաալը:  

Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ–ին` դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ

Ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր միկրոբլոգում մի քանի գրառում է կատարել` ներկայացնելով ադրբեջանական ագրեսիան և կոչ անելով միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ–ին, անհապաղ միջամտել այս հարցին։ «Արցախի հայերը հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք այն քաջարի տղամարդկանց ու կանանց համար, որոնք հիմա իրենց կյանքն են վտանգում Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լուրերն ապակողմնորոշող են, և դրանք […]

Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը․ Արցախի նախագահը գրառում է արել

Արցախի նախագահը Facebook-ի հանրագրում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է կամավորական խմբերից մեկի տղաներին: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին: Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, որոնք երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: […]

Եվրախորհրդարանի պատգամավորը Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցային գործընթացին 3 հիմնարար սկզբունքների շուրջ

Խորվաթիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիկուլան թվիթերյան իր միկրոբլոգում Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցային գործընթացին ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցված կարգավորման երեք հիմնարար սկզբունքների շուրջ` տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և հատկապես ուժի կիրառման բացառում։ «Նաև կոչ եմ անում բոլոր միջազգային դերակատարներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատել երկու կողմերի հետ», նշել է պատգամավորը։

Հանուն հայրենյաց եւս 15 նահատակ։ Արցախի ՊՆ-ն ներկայացնում է անունները

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն: Հիշեցնենք, որ նախօրեին նշվում էր 16 զոհի մասին:  Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ. Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ. Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ. Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. […]

Նահատակվել է ևս 15 զինծառայող․ Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն: Հիշեցնենք, որ նախօրեին նշվում էր 16 զոհի մասին:  Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ. Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ. Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ. Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի