Ադրբեջանի զինված ուժերը այս պահին հրթիռակոծում են Ստեփանակերտը
Ստեփանակերտը նորից կրակի տակ է։ Ադրբեջանի զինված ուժերը այս պահին հրթիռակոծում են մայրաքաղաքը, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
Ստեփանակերտը նորից կրակի տակ է։ Ադրբեջանի զինված ուժերը այս պահին հրթիռակոծում են մայրաքաղաքը, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:
Պաշտպանության բանակն առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ է ներկայացրել։ Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության […]
Ստեփանակերտից 24News-ի լրագրողները հաղորդում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի: Մեկ շաբաթ է՝ Հայաստանն ունի միայն մեկ նպատակ՝ համախմբել իր բոլոր զավակների ներուժը, դառնալ մեկ բռունցք, զսպել ագրեսոր թշնամուն, […]
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը, որի մասշտաբներն աննախադեպ են: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: 100-ավոր տանկեր […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին: Նշենք, որ այսօր առավոտյան առաջնագիծ է մեկնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինքն այս պահին ճակատում ավելի է պետք, քան թիկունքում: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս գիշեր ընթացել են թեժ մարտեր։. «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են […]
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցնե՛ր, արդեն յոթերրորդ օրն է Արցախում կենաց ու մահու կռիվ ենք մղում բարբարոս թշնամու դեմ, որի նենգության սահմաններն այլևս դուրս են մարդկային երևակայության սահմաններից: Մարդկության խարան օսմանցու, քոչվորի, արնախում ու ցեղասպան թուրքի գենը նորից իրեն է ցուցադրում, ինչպես 1915-ին: Մեր դեմ կռվում են ահաբեկիչներն ու վարձկանները, թմրամոլներն […]
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 51 զինծառայող։ Եղոյան Արսեն Մերուժանի, ծնվ. 2001թ. Ստեփանյան Լևոն Համլետի, ծնվ. 2001թ. Առաքելյան Էդգար Արայիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Վահե Արայիկի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Սարիբեկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Բաբայան Սուրեն Հարությունի, ծնվ. 2000թ. Միկիչյան Գագիկ Սմբատի, ծնվ. 2001թ. Լոգյան Արտյոմ Էդվարդի, ծնվ. 2001թ. Պետրոսյան Վաչե Արարատի, ծնվ. […]
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ: «Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված […]
























