14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։ Հայտարարության մեջ ասված է․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»: […]

«Դեռ հարց է՝ Հայաստանի հատվածի՞ց է, Արցախի՞ց, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը». Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ դա ապատեղեկատվություն է: «Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի՞ հատվածից է, Արցախի՞ց, թե՞ ընդհանրապես այլ […]

ԱՄՆ-ը պետք է բացատրի՝ արդյոք F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի մասին հոդվածը. «Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան […]

«Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարոթյունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն ուսուցիչներ, Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության […]

«Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Հասկանալի է, որ զանգի անհրաժեշտություն լինում է, սակայն այդ դեպքում էլ պետք է անչափ զգույշ լինել՝ մանրամասներ չհաղորդել։ Դա բոլորիս անվտանգության հարցն է»։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործընկեր  DEMYC-ը հայտարարություն է տարածել

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում, ինչպես նաև անհանգստություն հայտնել Լեռնային Ղարաբաղում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայության և արգելված զինատեսակների օգտագործման կապակցությամբ։ Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության վերաբերյալ Լեռնային […]

ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունով

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքն ուղիղ եթերով Ստեփանակերտում հարցազրույց է անում երկու ռուս կանանց հետ, ովքեր Ստեփանակերտի «բնակիչ են», որոնցից մեկի ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր, ճանապարհին թուրքերը «գնդակահարել են»։ Աղջիկը պատմում է որ ամեն ինչ շատ վատ է, և որ բոլորին «սպանում […]

Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Մոսկվայում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ուշ ժամի հեռախոսազրույց ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության թվիթերյան էջում: Օրվա ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Ստեֆան Վիսկոնտիի հետ: Հիշեցնենք, որ տեղի ունեցավ նաեւ Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը։ Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի