27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունով

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքն ուղիղ եթերով Ստեփանակերտում հարցազրույց է անում երկու ռուս կանանց հետ, ովքեր Ստեփանակերտի «բնակիչ են», որոնցից մեկի ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր, ճանապարհին թուրքերը «գնդակահարել են»։ Աղջիկը պատմում է որ ամեն ինչ շատ վատ է, և որ բոլորին «սպանում են» և այլն, բլա, բլա, բլա։ Ասածս ինչ է. Ռուսաստանն Արցախի մարզում դիվերսիաներ է կազմակերպում, գուցե ինչ-որ մեկը մի բան «անի»»։

Արձանագրենք․ «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիք» կոչվածը, որին այդպես հավեսով վկայակոչում է Ավագյանը, ոչ այլ ինչ է, քան սովորական սորոսածին համակարգ։ Իսկ ովքե՞ր են այս ծռեր կոչվածը, երեւի Հայաստանում ամեն մի երեխա անգամ գիտի։

Իհարկե, պատկերը հասկանալի է, սովորական հնարք․ նույն «կուտոկի» մի մասնիկը լրատվական պրովոկացիա է կազմակերպում, մյուսն էլ դրա հիման վրա փորձումն է հակառուսական տրամադրություններ սրել։

Սակայն «գնդակը» ԱԱԾ-ի դաշտում է։ Այս կառույցը պարտավոր է պարզաբանել՝ 

1․ Ռուսաստանն Արցախի մարզում դիվերսիաներ է կազմակերպո՞ւմ, ինչպես որ պնդում է «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ, այսինքն՝ այդ կուսակցությունը։ Եթե այո, ապա պետք է առաջին հերթին անհապաղ կալանավորել այդ պրովակացիայի հիմնական դերակատարին՝ «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքի» ներկայացուցիչներին։

2․ Եթե ոչ, ապա պարզել, թե ինչո՞ւ է «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակը արհեստական տվյալներ վկայակոչելով՝ հակառուսական տրամադրություններ փորձում բորբոքել։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ