09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Դեռ հարց է՝ Հայաստանի հատվածի՞ց է, Արցախի՞ց, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը». Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց՝ դա ապատեղեկատվություն է:

«Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի՞ հատվածից է, Արցախի՞ց, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը:

Մի ուշագրավ բան նկատենք. շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ