Բոլորս ենք մահապարտ. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորս ենք մահապարտ, լրջանալու պահը
Ժողովուրդ ջան, արդեն ոչ մեկիս համար գաղտնիք չ է, որ սա ուրիշ կռիվ է, սա մեր մեծ հայրենական պատերազմն է եւ էս կռիվը պարտավոր ենք կռվել ու հաղթել, հակառակը՝ չկա․.․
Պարտավոր ենք լրջանալ, զգաստանալ, թողնել ռոմանտիկան, էյֆորիան, պետք է զինվել զենքով, հավատով, խաչով եւ վստահ լինել՝ ինչքան էլ որ դժվար լինի, հաղթելու ենք․․.
Հակառակը՝ չկա․․.Պետք է մեր վերջին շաբաթվա միասնականությունը ավելի հզորացնենք, պետք է նստեն բոլոր նոր-հին, ներկա-նախկին բոլոր ժամանակների պատերազմի գիտակները, գեներալներն ու սպաները, բոլորը, խելք-խելքի տան եւ ուղղորդեն մեր ժողովրդին։ Իշխանությունը ռազմական հրամանատարությանն է դեռ պատերազմի առաջին օրվանից, եւ մենք՝ թիկունքում պարտավոր ենք լինել նույնքան զգոն եւ նույնքան աչալուրջ, ինչպես մեր բանակը՝ մարտի դաշտում․․․
Պետք լինի, բոլորս մահապարտ ենք , գնալու ենք, որովհետեւ այլ ելք թշնամին չի թողնում՝ նրա մաման պիտի լացացնեք․․․Խելքով, զենքով, հավատով եւ Աստված պահապան մեր ժողովրդին․․.»: