25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բյուջեում փոփոխություններ կարվեն․ Հրապարակ

Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կմեկնարկի հերթական քառօրյան, բայց այն կարճ կտեւի՝ մի քանի ժամ։ «Իմ քայլում» որոշել են քննարկել բացառապես ռազմական դրությանն առնչվող նախագծեր։ Նույն օրը ԱԺ-ն արտահերթ նիստ էլ կգումարի։

Բանն այն է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը պահանջում է, որ կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ԱԺ ներկայացնի ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը:

Նախագծում նաեւ նախնական  գնահատականներ ու կանխատեսումներ կան․ «Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ:

Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց: Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար, տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով:

Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ