15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արման Թաթոյանը կոչով դիմել է համաշխարհային հանրությանը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչով դիմել է համաշխարհային հանրությանը: «Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները: Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է: Մի՛ կուրացրեք ձեզ: Մի՛ փակեք ձեր աչքերը»:

Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16-երի առկայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում: Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց […]

Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչո՞ւ Ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։   Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում ալիեւին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող […]

Երեւանում կայացել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ սա վարչապետի պաշտոնում պարոն Միշուստինի առաջին այցն է Երևան և ցավով նշել, որ այն տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում […]

Չի կարելի խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել

Մինչ առաջնագծում շարունակվում են ռազմական գործողությունները` երեկ սոցցանցերում, հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում ավետում էին հրադադարի մասին, ինչը հերքվեց Արցախի պաշտպանության նախարարության կողմից: Սակայն, ոմանք այնքան էին ոգեւորվել այս ապատեղեկատվությունից, որ լիովին վերադարձել էին ներքաղաքական օրակարգերին` իշխանությունը դավաճաններ էր փնտրում ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունը` ազդարարում էր այս իշխանության ավարտի մեկնարկի մասին: Նման տեղեկատվության շրջանառման, ռազմական գործողությունների, […]

Արցախի ճանաչման մի քանի սցենար կա /տեսանյութ/

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ Արցախի ճանաչման հարցով պետք է զբաղվի պետությունը եւ լրջորեն․ ոչ թե ցաքուցրիվ հայտարարություններով, այլ օրինակ՝ Ազգային ժողովի կողմից ընդունված փաստաթղթով։ Ճանաչման գործընթացի մի քանի սցենար կարելի է գործի դնել։ 

Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը․ մեջլիսի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դրա անհրաժեշտությունը չկա, փոխանցում է է «ՌԻԱ Նովոստին»։ Ըստ Թուրքիայի մեջլիսի նախագահի՝, եթե հարկ լինի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից եւ այդ համատեքստում հարկ համարվի օգնել Ադրբեջանին […]

Ինչ օրակարգ կդրվի բանակցային սեղանին պատերազմից հետո /տեսանյութ/

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման օրակարգը հումանիտար քայլերն են՝ գերիների եւ դիակների փոխանակում։ Իսկ ինչպիսին կլինի պատերազմի ավարտից հետո բանակցային գործընթացը։ պատգամավորի խոսքով՝ Երեւանի գործողությունները պետք ուղղված լինեն Թուրքիայի ներկայության բացառմանը գործընթացներում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս փուլը շրջադարձային է Արցախի միջազգային ճանաչման հարցում եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի