Ոչ մի տեղ չենք գնալու։ Մնալու ենք եւ ապրելու ենք․ ինչ է կատարվում Ստեփանակերտում /տեսանյութ/
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ հեռախոսազրույցը վերջին 8 օրում։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների առնչությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել […]
Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով, Արցախից հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հավանաբար նաև LORA հրթիռներով», – նշել է Հովհաննիսյանը։
Արցախում ռուս եւ հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսը հրետակոծության տակ է հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր թղթակցին: Հաղորդվում է, որ տուժածներ չկան:
Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա համար իր առջև դրված խնդիրը, գրում է eadaily.com կայքը: «Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրել, նախապատրաստել և հարձակողական գործողություն է սկսել: Հինգ օրը շա՞տ է, թե՞ քիչ: Վեց օրում Իսրայելը լիովին ջախջախել է […]
Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում: «Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները: Բոլոր մասնակից […]
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ […]
Ադրբեջանը դեռևս Թուրքիային չի դիմել ռազմական օգնության խնդրանքով՝ կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, բայց անհրաժեշտության դեպքում Անկարան կցուցաբերի այդ օգնությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Լուրը հրապարակել է ria.ru-ն: «Թող Հայաստանը հեռանա Ղարաբաղից: Մենք ու ադրբեջանցիները մի ժողովուրդ ենք, և չկա ավելի բնական բան, քան լինել նրանց կողքին: Ադրբեջանը պոտենցիալ […]
Մեծագույն ցավով ու խորը կսկիծով հայտնում ենք արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված զինծառայողների մասին: 2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Պատվական Վաչագանի Հարությունյան – Ակունք համայնքի Զառ բնակավայր. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին՝ Ակունքի Զառ գյուղում (Պարույր Սևակի 2-րդ նրբանցք տուն 5), հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին Զառի գերեզմանատանը: 2000 թվականին […]



























