15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հադրութում շրջափակվել ու ոչնչացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը. ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու […]

Այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։   Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.   Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։   Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։ Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին […]

Արայիկ Ստեփանյանը եթերում հիստերիայի է հասցրել ադրբեջանցի քաղաքագետին /տեսանյութ/

Ռուսական հաղորդման ժամանակ հայազգի գիտնական Արայիկ Ստեփանյանը հիստերիայի է հասցրել ադրբեջանցի քաղաքագետին։ Արայիկ Ստեփանյանը հայազգի ռուս գիտնական է, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, քաղաքագետ, քաղաքագիտության դասախոս և փիլիսոփայական գիտության դոկտոր։

Թշնամին փորձում է փոխել իրավիճակը։ Հարվածային ԱԹՍ է կիրառվել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված […]

Լեւոն Երանոսյանի առեղծվածը․ Ժողովուրդ

Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն եւ մյուս իրավապահ մարմինները հաջորդ առավոտյան միաբերան պնդում էին, որ Երանոսյանն իրենց մոտ չէ, իրենք կապ չունեն նրա անհետացման կամ առեւանգման հետ։ Նրա հարազատները, քունը կորցրած, […]

Դա կարող է լինել Նիկոլի` «փուլային» տարբերակով իշխանությունից հեռանալու սկիզբը․ Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի` ԱԱԾ-ի «հեղափոխական կոմիսար» Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը խուճապ է առաջացրել սորոսականների շրջանում: Նրանք վախենում են, որ դա լինելու է վհուկաորսի սկիզբ հենց սորոսականների դեմ, եւ Նիկոլի հաթաթան «դավաճանների» վերաբերյալ հենց այդպես են ընկալում: Մեր աղբյուրի խոսքով` Նիկոլը նրանց մեսիջներ է ուղարկում, որ դա սոսկ ռուսների բերանը փակելու համար է, եւ իրենց ոչինչ չի […]

Նոր բացահայտումներ կլինեն, սպասվում են ձերբակալություններ դավաճանության թեմայով․ Ժողովուրդ

Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն: Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, […]

Արայիկ Հարությունյանը հետաձգում է ասուլիսը

Սիրելի հայրենակիցներ, Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել  է Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը։  

2 տարում՝ 3 ԱԱԾ պետ փոխվեց․ Ժողովուրդ

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեեւ հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել: Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի