Թշնամին փորձում է փոխել իրավիճակը։ Հարվածային ԱԹՍ է կիրառվել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,-գրել է նա։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը նշել է այն բնակավայրերի անվանումները, որոնց ուղղությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է կիրառել։
Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։