05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը․ մեջլիսի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու հարցը՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դրա անհրաժեշտությունը չկա, փոխանցում է է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ Թուրքիայի մեջլիսի նախագահի՝, եթե հարկ լինի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից եւ այդ համատեքստում հարկ համարվի օգնել Ադրբեջանին նաեւ ռազմական եղանակով, որպեսզի «ինքնապաշտպանությունը իրականացվի կոլեկտիվ կերպով»։

Եթե Բաքուն եթե դիմի Անկարային, հարցը կարող է քննարկվել եւ նախագահի կողմից, եւ պառլամենտի։ Անկարայի աջակցությունը Բաքվին անփոփոխ է եւ կլինի ցանկացած տեսքով, որը կցանկանա Բաքուն, հաստատել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ