09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչո՞ւ Ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին, Հայաստանին ու Արցախին։
 
Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում ալիեւին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող էր ու պատրաստ էր հողերը հանձնել։
 
Եթե ալիեւի ասածներն այդքան հիմք են, բա թող հարցնեն՝  եթե հանձնում էին հողերը, էդ ինչու՞ ինքը չվերցրեց։ Ավելին, նույն ալիեւն էր
2016-ի հոկտեմբերին ասում, որ բանակցությունների դռների հետեւում իրեն ճնշում էին՝  ճանաչել Արցախի անկախությունը։
Եթե նախկինում հող էին հանձնում էդ ինչու՞ ալիեւը 2016-ին պատերազմ սկսեց։
 
Այո, անկախ ամեն ինչից ցանկացած պատերազմի լուծում ավարտվում է բանակցություններով, իսկ արդյունավետ բանակցելու համար անհրաժեշտ են խելք եւ գիտելիքներ։
 
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ