29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16-երի առկայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով: Նա պնդել է, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում:

Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց է առաջանում՝ ինչու են զորավարժություններին մասնակցելու համար տարված կործանիչները շարունակել մնալ Ադրբեջանում:

Բաքուն վերջին օրերին բազմիցս հերքել է թուրքական F-16-երի առկայությունն Ադրբեջանում. Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ The Spectator-ին տված հարցազրույցում հավատացնելով, թե «F-16-եր չկան ոչ գետնին, ոչ էլ օդում»: Ամերիկյան լրատվամիջոցների կողմից ադրբեջանական ռազմական ավիաբազաներում F-16-ի առկայության մասին անհերքելի ապացույցների հրապարակումից հետո Ալիևին այլ բան չէր մնում, քան այդ փաստը խոստովանելը:

«New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար էր հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները: «Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,- գրել էր Թրիբերտը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ