16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 450-ը /Տեսանյութ/

Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 450-ը վիրավորվել Լիբանանում անլար կապի սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Զինված «Հըզբոլլահ» խմբավորման կողմից օգտագործվող դյուրակիր ռադիոսարքերը պայթել են մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններում, Բեքաա հովտում և հարավային Լիբանանում, որոնք համարվում են նրա հենակետերը: Պայթյուններից մի քանիսը տեղի են ունեցել 12 մարդկանցից մի քանիսի […]

Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել արցախցիների դեմ թշնամանք սերմանելու հստակ մտադրությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը Հայաստան։ Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, իսկ կեսօրին Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի հոգեւոր առաջնորդը պատարագ կմատուցի։ Երեկ երեկոյան էլ Արցախի […]

Լավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է

Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է. «Մեր ռազմավարությունը հետեւյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել եւ ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, եւ այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»: Հարց է ծագում՝ եթե այդքան ինքնիշխան ու անկախ ենք, բա ինչի՞ ենք այդ հարցը քննարկում ֆրանսիացի եվրոնախարարի հետ: Թե՞ եվրոպական հպատակություն ընդունելն է տեղավորվում էլ ավելի ինքնիշխան ու անկախ լինելու կոնցեպտի մեջ: […]

Հերիք է խաղաղություն բառը ծամոնի պես ձգես․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Որեւէ երկրի անվտանգության երաշխիքը տվյալ երկրի բանակն  է՝ լավ սպառազինված եւ մարտունակ․․․եւ ոչ՝  չեղած, մտացածին, մանիպուլյատիվ <խաղաղությունը>․․․․․Ելակախեղդ արեցիր մի ամբողջ երբեմնի մարտունակ  բանակ եւ անվտանգ  երկիր, հերիք է ճամարտակես, հե-րիք է․․․ Հերիք է խաղաղություն բառը  ծամոնի պես ձգես  եւ   պատերազմի մեջ պահես երբեմնի անվտանգ երկիրը։ […]

Արցախի Հանրապետությանը 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել /Տեսանյութ/

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի վերացնի հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատմական թշնամանքը․ Известия 

Ադրբեջանի ռազմական մեկօրյա գործողության հետևանքով 150 հազար արցախցիներ ստիպված էին եղել լքել իրենց տները՝ ոտնձգությունների և ենթադրյալ հաշվեհարդարից վախի պատճառով.,  ABC News-ի փոխամցմամբ՝ այս մաիսն գրել է Известия-ն։ 2020-ի պատերազմից և եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե 4 տարի անց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը դեռ մշակվում է և մնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի