11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խայտառակ որոշում են ընդունել. Հրապարակ

ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, […]

Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ մարտական ավտոմատներով. Հրապարակ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։ Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ […]

Ավելի քան 15 մլն դրամ տարեկան վարձատրություն ստացող ՀՀ նախագահը 1 օր անց արձագանքել է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությանը. Ժողովուրդ

Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահում է գրեթե 2 տարի։ 2 տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել։ Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների վրա կիրառելով անթույլատրելի տեսակի նռնակ՝ այդ թվում եւ բեկորային, փորձ արվեց «ցրելու» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, եւ ընդամենը մեկ օր անց միայն լսվեց ՀՀ […]

Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին. Հրապարակ

Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ բռնապետության են վերածել Հայաստանը, եւ ինչ ստրկական մթնոլորտ է տիրում հենց իշխանական թիմում` ինչպես են կուրորեն ենթարկվում մի անձի կամքին, կատարում այդ մեկ անձի որոշումները, անգամ եթե դրանք քրեորեն պատժելի որոշումներ են եւ հենց իրենց դեմ են ուղղված։ Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ […]

Ժողովրդավարության բաստիոնում ոստիկաններն այնպիսի լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների վրա, որոնք օգտագործվում են միայն զինված հանցագործների դեմ

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ժողովրդավարության բաստիոնում ոստիկանները, որոնց առաքելությունը սեփական ժողովրդին պաշտպանելն է, այնպիսի լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների վրա, որոնք օգտագործվում են միայն զինված հանցագործների դեմ։ Ոստիկանները համարձակվում են ցանկացած միջոց կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, առանց պատճառի հարվածներ հասցնել, խոշտանգել մարդկանց և իրենց հանցագործ գործողությունները որակել օրենքի տառին […]

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․ «Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի