28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին: Դահլիճում լսել են, թե ինչ է ասել Արփի Դավոյանի օգնականը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան: Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» […]

Սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի: Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի […]

Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին

«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, եւ խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնեւում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: «Ուրախ եմ […]

Գլխապտույտ մեդալների քանակից, թե՞ քաղաքական սնանկություն ՔՊ-ում․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գլխապտույտ մեդալների քանակից, թե՞ քաղաքական սնանկություն ՔՊ-ում Ընդհանրապես, պատմության մեջ շատ են հանդիպում մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով կորցնում են հողը ոտքերի տակից և վերադառնում իրականություն միայն այն ժամանակ, երբ երկնքից կործանված ընկնում են։ Կամ ճանապարհին հասկանում են, որ այլևս չեն լինի այն բարձրության վրա, որտեղ […]

Անդրանիկ Քոչարյանը հասել է իրավապահներին. հերթը Արգիշտի Քյարամյանինն է

«Ժողովուրդ»-ը գրում է.  «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը: Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ […]

ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն: 1. Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «…կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»: 2. Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «…Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»: Այսինքն՝ […]

Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի այս օրվա իշխանությունը երկիրը տարավ պարտությունների դաշտ։ Մինչ 2018-ը հաղթած եւ հաղթող պետությունը սրանք ստերով եւ ժողովրդին մանիպուլացնելով տարան դեպի պարտություն։ Հայը,որ, վերջապես, իր պատմության ընթացքում դուրս էր եկել, կամ, դուրս էր գալիս զոհի հոգեբանությունից, հաղթահարելով մշտապես մորթվողի եւ կորցնողի հարյուրամյա հոգեբանական տրավմաները, կրկին […]

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը: Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված