15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տագնապ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության պաշտոնական կայքում տեղադրվել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը: ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են: Այսինքն, ռազմական պլանավորման […]

Բանակն իր ամբողջության մեջ այո´ սրբություն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար: Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին` դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի` մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, […]

Բադասյանը, Գալյանը, Դադունցն ու Պետիկը. արդարադատության նախարարի անհասկանալի կադրային քաղաքականությունը

Երեկ երեկոյան, 168.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի առաջարկությամբ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել է Տիգրան Դադունցին: Վերջինս մինչ այս նշանակումը զբաղեցրել է Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի աշխատակազմում քննարկվել է նաև Ռուստամ Բադասյանի մտերիմ Պետիկ Մկրտչյանի հավանական թեկնածությունը արդարադատության փոխնախարարի պաշտոնում, ում մասով, ի դեպ, կառավարությունում ձևավորված […]

Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Երևանին եւ Բաքվին

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար, տեղեկացնում է դատարանի X–ի էջը։ Նշվում է, որ կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։ Հայաստանն […]

Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բազմապրոֆիլ նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել: Տեղեկացանք, որ նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել և տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու […]

Ի՞նչն է պաշտոնանկությունների պատճառը. 3 վարկած

Նոյեմբերի 17-ի երեկոյան և նոյեմբերի 18-ին լուրեր տարածվեցին, որ պաշտոնանկ են արվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Պաշտոնանկության մասին լուրերը հաստատեց նաև Նիկոլ Փաշինյանը, ցրելով լավատեսական կասկածները, թե բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմումները կամավոր […]

Փաշինյանի տարօրինակ «խնդրանքը»

Կադրային մեծածավալ փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանը մի տարօրինակ տեքստ տարածեց երեկ կեսօրին, երբ արդեն շրջանառվում էին տասնյակ վարկածներ: «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված